Հանրային քննարկումը սկսվեց ժամը 11:00-ին:
|
Ներկա էին՝ Արթիկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ա. Հարությունյանը, <<ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ>> ՍՊԸ-իտնօրենՆարեկԿիրակոսյանը, Արթիկի համայնքապետարանի համապատսախան բաժինների աշխատակիցներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ:
Հանրային քննարկումը վարում էր Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանի կողմից լիազորված անձ՝ Արթիկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ա. Հարությունյանը: Նա ողջունեց ներկաներին, ներկայացրեց հանրային քննարկման նպատակը. Արթիկ համայնքի Տուֆաշեն գյուղի վարչական տարածքում տուֆի հանքերի շահագործման աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Նա մասնավորեցրեց, որ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով տեղի է ունենում <<ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շիրակի մարզի Արթիկի հրաբխային տուֆերի հանքավայրի Հարավային տեղամասում՝ 08-111-0016-0108 (3 հա), 08-111-0107-0010 (3 հա), 08-111-0019-0186 (2,5 հա) կադաստրային ծածկագրով ենթավարձակալված տարածքների շահագործման աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումների 1-ին փուլը։ Փաստաթղթերը ներկայացվել են ընկերության կողմից, ուսումնասիրվել են, դրանց կարելի է ծանոթանալ հենց հիմա, քարտեզները, հողակտորների սեփականության վկայականները, անշարժ գույքի վարձակալական և ենթավարձակալական պայմանագրերը, <<ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ>> ՍՊԸ-ի կանոնադրությունը մեզ մոտ են: Նա պարզաբանեց, որ հանքավայրերը 3 են՝ 2,5 հա, և երկու 3 հա մակերեսով տարածքներ, ընդհանուր՝ 8,5 հա, որոնք նախկինում շահագործված են եղել: <<ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ>> ՍՊԸ-ի տնօրեն Նարեկ Կիրակոսյանը դիմել է Արթիկի համայնքապետարան՝ այդ հանքավայրերում տուֆի արդյունահանում կազմակերպելու նպատակով: Հանքատարածքները Տուֆաշեն գյուղից վարձակալական պայմանագրով վերցրել է Յուրիկ Կիրակոսյանը, ապա ենթավարձակալական պայմանագրով դրանք անցել են <<ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ>> ՍՊԸ-ին: Պայմանագրերը ուժի մեջ են մինչև 2031 և 2058 թվականները:
Նա խնդրեց մասնակիցներից իրենց հուզող բոլոր հարցերը բարձրաձայնել և քննարկել:
Ելույթ ունեցան
<<ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ>> ՍՊԸ-ի տնօրեն Նարեկ Կիրակոսյանը: Նա ասաց. եթե համայնքը տա իր նախնական համաձայնությունը, ապա ընկերությունը կսկսի իրականացնել նախագծային աշխատանքները, սահմանված կարգով կներկայացնի լիազոր մարմին, որպեսզի հետագայում ստանա լիցենզիա: Լիցենզիայի ստանալու հենց հաջորդ օրվանից կսկսվի հանքարդյունահանումը: Կազմակերպությունն ունի առկա բոլոր սարքավորումները: Եթե մասնակիցներն այսօր ունեն դիտողություններ, հարցեր ու առաջարկություններ, ապա պետք է բարձրացնել դրանք, որոնք պարտադիր հաշվի կառնվեն նախագծման փուլում:
Նիստը վարողը խնդրեց մասնակիցներից լինել ակտիվ և հարցեր հնչեցնել ընկերության ներկայացուցիչներին:
Համայնքի մի քանի բնակիչ խմբով պատասխանեցին, որ ուզում են՝ հանքերը արագ վերաբացվեն և իրենք էլ աշխատեն այդ հանքերում:
Նիստը վարող Ա. Հարությունյանը հարցրեց ընկերության տնօրենին՝ հանքերի վերաբացումով քանի աշխատատեղ կստեղծվի:
<<ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ>> ՍՊԸ-ի տնօրենը պատասխանեց, որ յուրաքանչյուր հանքում նախնական մոտ 12-19 աշխատատեղ կբացվի: Առանձին հանքատարածքներում առանձին տեխնիկաներ է դրվելու: Հիմնական աշխատեղները լինելու են Տուֆաշենից և հարակից վարչական շրջաններից: Ընկերությունը ցանկացած հարցով պարտաստ է օգնել գյուղի բնակիչներին, գյուղին:
Ա. Հարությունյանը հարցրեց, թե լիցենզիա ստանալուց հետո երբ է ընկերությունը նախատեսում սկսել իր գործունեությունը:
Ընկերության տնօրեն Ա. Կիրակոսյանը պատասխանեց՝ հենց լիցենզիան ստանան, ամնիջապես կսկսեն հարնքարդյունահանումը: Հանքերից մեկը պրակտիկորեն պատրաստի վիճակում է: Ամենասեղմ ժամկետներում կսկսեն հանքարդյունահանումը:
Համայնքի բնակիչներից հարցրեցին, թե ինչ հեռավորության վրա է գտնվում հանքավայրը բնակելի հատվածից:
Ընկերության ներկայացուցիչ Յու. Կիրակոսյանը պատասխանեց՝ մոտ 1-1.5 կմ հեռավորության վրա, պաշտպանիչ գոտի ստեղծելու անհրաժեշտություն չկա: Հավելյալ բնապահպանական միջոցառում իրականացնելու անհրաժեշտություն չկա: Այսինքն հանքարդյունահամնան պրոցեսի ընթացքում առաջացող փոշին համայնքի բնակելի տարածք չի կարող թափանցել: Միայն այդ հատվածում անցյալ տարում 200 հատ ծառ են իրենք տնկել, ու ոչ միայն տնկել, այլև խնամել: Դրանք այժմ աճող ծառեր են:
Արթիկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ա. Հարությունյանը ասաց, որ Տուֆաշեն գյուղի համայնքային բյուջեն մինչ խոշորացումը եղել է 12 մլն, խոշորացումից հետո գյուղում միայն ընթացիկ տարում 7.5 մլն դրամ լուսավորության ցանցի ընդլայնման համար է ներդրվելու, իսկ 2023 թվականին 5 կմ ջրագծի անցկացման համար 25-30 մլն ՀՀ դրամի ներդրում է եղել: Տուֆաշենը շատ առաջնային խնդիրներ ունի, սակայն լուսավորության և ոռոգման ջրի հարցը այս պահին ամենասուրն է դրված: Եթե մեր տարածքները, մեր հանքավայրերը վարձակալությամբ չենք տրամադրելու, չենք օգտագործելու մեր հնարավորությունները, ապա գյուղի առաջնային խնդիրները ինչ միջոցների հաշվին է իրականացվելու: Իսկ եթե բիզնեսի տեսակետից դիտարկվի հարցը, ապա անցած տարի մեկ քարի շուկայական արժեքը 280 ՀՀ դրամ է եղել, քանի որ հանքեր տարածաշրջանում քիչ են աշխատել, իսկ եթե շահագործվեն մեր հանքերը, ապա քարի շուկայական գինը կիջնի, իսկ ինչքան շատ հանքավայրեր աշխատեն, այդքան աշխատուժի, մասնագետների խնդիր կլինի և աշխատավարձը կբարձրանա: Համայնքի տարածքում էլի հանքավայրեր կան, որոնց լիցենզավորման հարցը ընթացքի մեջ է, ընկերության տնօրենը պարտավորվել է գյուղի տարածքում 2 հա հանքատարածք իր միջոցներով ռեկուլտիվացիա անել, տարածքը ծառապատել: Նաև սոցիալական խնդիրներին ուղղված հանքարդյունահանող ընկերությունը յուրաքանչյուր տարի հատկացումներ պիտի անի՝ կախված հասույթից: Նախկին հանքատերը մոտ 350 000 ՀՀ դրամ էր հատկացրել, որը համայնքապետարանը կրթության ոլորտին ուղղեր, օրինակ հատուկ դպրոցին, մանկապարտեզներին գրենական պիտույքների համար, պատուհաններ փոխելու համար: Այս վճարները համայնքապետարանն ուղղելու է Տուֆաշեն գյուղի հոգսերի, խնդիրների լուծմանը: Համայնքը ունի ջրի խնդիր, եթե համայնքն ունի քար, ապա վարձակալությամբ հանքավայրերը պիտի տրամադրվեն կազմակերպություններին, իսկ ստացված միջոցներն ուղղվեն ջրի խնդիրի կարգավորմանը: Համայնքի բնակիչները նաև պիտի պահանջեն տեղական իշխանություններից, որպեսզի դրանց լուծում տան: <<ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ>> ՍՊԸ-ն էլ այնպես պիտի աշխատի, որ 20-30 տարի հետո նոր լիցենզիայի տրամադրման համար ոչ թե խնդրի համայնքից թույլտվություն, այլ համայնքը ընկերությանը, որպես բարեխիղճ տնտեսվարողի, մեծ հոժարակամությամբ տրամադրի հանքատարածքները:
Համայնքի բնակիչ Լ. Հարոյանը հարց բարձրացրեց, արդյոք հանքանյութը որպես պետության պաշար ձևավորված է, հետազոտություններ արված են, ինչ ծավալների մասին է խոսքը, ինչ խորության և ինչ կարծրության հանքապաշար կա, ինչ քանակությամբ հանքանյութ պիտի արդյունահանվի, որովհետև նախարարությունը լիցենզիա տրամադրելուց նաև ծավալներ է մասնավորեցնում:
Ընկերության ներկայացուցիչ Յու. Կիրակոսյանը պատասխանեց, որ հետազոտություններ կատարված են, այդ տարածքներում հետազոտության հետքերն են անգամ պահպանվել ծակերի տեսքով: Որպես պաշար՝ հանքանյութը ձևակերպված է, մինչև 24 մետր խորությամբ ծակված է, այդ հատվածները զուրկ են հողածածկույթից, և դրանք անզեն աչքով կարելի է տեսնել:
Լ. Հարոյանը հարցրեց հանք տանող ճանապարհների մասին:
Յու. Կիրակոսյանը պատասխանեց, որ հանք տանող ճանապարհը գյուղի միջով չի անցնում: Ճանապարհը պետք է հարթեցվի: Դա իրենց համար կլինի տեխնիկական առաջադրանք:
Համայնքի մի խումբ բնակիչներ կարծիք արտահայտեցին, որ հանքի վերաշահագործումով աշխատատեղեր կստեղծվեն, հանքերում կաշխատեն Տուֆաշենից, Հոռոմից, Պեմզաշենից և այլ գյուղերից եկած բանվորները: Բացի այդ, տուֆ քարի գնի աճը կախված է նրանից, որ Արթիկ համայնքի տարածքում հանքերը չեն շահագործվում: Եթե շատ հանքեր աշխատեն, ապա քարի գինը կիջնի:
Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Ս. Ղռաթյանն ասաց, որ հանրային քննարկումները բխում են համայնքի բնակիչների շահերից:
Համայնքի բնակիչ Լ. Հորոյանն ասաց, որ, ընդհանրապես, Հայաստանում հանքերի շահագործումը պրիմիտիվիզմի է հասցվել, ավելի արդյունավետ շահագործման ձևեր կան. Ընկերությունն արդյոք ներմուծելու է այդ ձևերը հանքանյութի արտադրության պրոցեսում: Արդյոք քարանյութի արդյունավետ մշակման ինչ նոր եղանակներ կան. օրինակ հայտնի է, որ շուկայում առկա են տուֆ քարից երեսապատման սալիկներ, որոնք ստացվում են քարի մնացորդներից: Որպես առաջարկ հնչեցվեց տարբեր արտադրություններ դնել քարը այլ կերպ մշակելու համար: Նա հարցրեց այդ ծրագրերի իրականացման հեռանկարներից:
Ընկերության ներկայացուցիչ Յու. Կիրակոսյանն ասաց, որ, այո´, իրենք ունեն արտադրություն կազմակերպելու հնարավորություն, երեսպատման սալիկները տեղում կարտադրվեն: Եթե մեկը կա, ով հանքանյութի մնացորդներից երկրորդական արտադրանքի հոսքագիծ կարող է դնել, ապա ինքը սիրով կհամագործակցի, թափոններց այլ արտադրանք ստանալու ցանկացած առաջարկ կընդունի և կներդնի: Կփորձի գտնել նման մանդկանց, որպեսզի թափոնները վերամշակվի և քչացվի:
Նիստը վարող Ա. Հարությունյանը և ներկաները տվեցին իրենց դրական կարծիքը հանքավայրի շահագործման աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ:
Հանրային քննարկումն ավարտվեց 11:20-ին: