Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Մելիք Ալբերտի Չոբանյանի 2024 թվական հուլիսի 10-ի թիվ 5189 դիմումը:
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ գյուղում գտնվող 08-079-0039-0019-ից կադաստրային ծածկագրով, Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով փաստագրված /գրանցամատյան թիվ 5227/ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0․02610 հա, որը օգտագործում են Սուսաննա Մաքսիմի Չոբանյանը, Մելիք Ալբերտի Չոբանյանը, Վարսենիկ Ալբերտի Չոբանյանը և Կարինե Ալբերտի Չոբանյանը: Օրինական 0․02610 հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը(հիմք՝ որակավորման վկայական ունեցող անձի կողմից տրված չափագրական փաստաթղթեր), Սուսաննա Մաքսիմի Չոբանյանին, Մելիք Ալբերտի Չոբանյանին, Վարսենիկ Ալբերտի Չոբանյանին և Կարինե Ալբերտի Չոբանյանին պատկանող շինության զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ գյուղում գտնվող, Սուսաննա Մաքսիմի Չոբանյանին (ծնված՝ 1952 թվականի մայիսի 28-ին), Մելիք Ալբերտի Չոբանյանին (ծնված՝ 1979 թվականի սեպտեմբերի 18-ին), Վարսենիկ Ալբերտի Չոբանյանին (ծնված՝ 1974 թվականի մարտի 06-ին) և Կարինե Ալբերտի Չոբանյանին (ծնված՝ 1975 թվականի օգոստոսի 15-ին) պատկանող՝ շինության զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0․02610 հա. մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ու դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:
2.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: