Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N -Ն
 

Զեկ. ԷՄՄԱ ՅԱՅԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 172-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով,  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով,  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ   Է՝

 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 14-ի  «Հայաստանի  Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2024 թվականի  բյուջեն  հաստատելու  մասին» թիվ 172-Ն որոշման  մեջ  բյուջեի եկամտային և ծախսային մասերում  կատարել հետևյալ փոփոխությունները.

1․ Եկամտային մաս

1) «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի նպատակային հատկացումներ /սուբվենցիաներ/» 1261 տողում գրված «622327000 վեց հարյուր քսաներկու միլիոն երեք հարյուր քսանյոթ հազար» թիվը և բառերը փոխարինել «688088600 վեց հարյուր ութսունութ միլիոն ութսունութ հազար վեց հարյուր» թվով և բառերով։ /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ, Արևշատ, Նահապետավան, Պեմզաշեն, Սարալանջ և Հառիճ  բնակավայրերի ճանապարհների տուֆ քարով սալապատում հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի պետական բյուջեից հատկացում՝ 60% - 65761600 (վաթսունհինգ միլիոն յոթ հարյուր վաթսունմեկ հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ։/ 

2․ Ծախսային մաս

1) Ճանապարհային տրանսպորտ բաժնի 04․5․1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածում գրված «265414724 երկու հարյուր վաթսունհինգ միլիոն չորս հարյուր տասնչորս հազար յոթ հարյուր քսանչորս» թիվը և բառերը փոխարինել «350518924 երեք հարյուր հիսուն միլիոն հինգ հարյուր տասնութ հազար քսանչորս» թվով և բառերով։ /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ, Արևշատ, Նահապետավան, Պեմզաշեն, Սարալանջ և Հառիճ  բնակավայրերի ճանապարհների տուֆ քարով սալապատում հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի պետական բյուջեից հատկացում՝ 60% - 65761600 (վաթսունհինգ միլիոն յոթ հարյուր վաթսունմեկ հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ։ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի կենտրոնական հրապարակի և հարակից 6 փողոցների բարեկարգում և ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրի լրացուցիչ աշխատանքներ, համայնքի բյուջեից հատկացում՝  - 11253700 (տասնմեկ միլիոն երկու հարյուր հիսուներեք հազար յոթ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ: «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրի 6-րդ, 7-րդ, 2-րդ և 13-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքներ» ծրագրի լրացուցիչ աշխատանքներ, համայնքի բյուջեից հատկացում՝ 55% - 8088900 (ութ միլիոն ութսունութ հազար ինը հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ։/

2) Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող) բաժնի 06․6․1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածում գրված «56439300 հիսունվեց միլիոն չորս հարյուր երեսունինը հազար երեք հարյուր» թիվը և բառերը փոխարինել «101742800 մեկ հարյուր մեկ միլիոն յոթ հարյուր քառասուներկու հազար ութ հարյուր» թվով և բառերով։ /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի թվով 16 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում՝ 45303500 (քառասունհինգ միլիոն երեք հարյուր երեք հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:/

3) Ջրամատակարարում բաժնի բաժնի 06․3․1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածում գրված «62028700 վաթսուներկու միլիոն քսանութ հազար յոթ հարյուր» թիվը և բառերը փոխարինել «0 զրո» թվով և բառերով։ 

4) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի 01․6․1․ դասակարգմամբ

ա/ «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» 4639 հոդվածում գրված «4000000 չորս միլիոն» թիվը և բառերը փոխարինել «3000000 երեք միլիոն» թվով և բառերով։ 

բ/ «Նվիրատվություն այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» 4819 հոդվածում գրված «17000000 տասնյոթ միլիոն» թիվը և բառերը փոխարինել «16050000 տասնվեց միլիոն հիսուն հազար» թվով և բառերով։ 

5) Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ բաժնի 08․2․3 դասակարգմամբ «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» 4639 հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «1000000 մեկ միլիոն» թվով և բառերով։ /«Սանհանգույցի վերանորոգում Սարատակ բնակավայրի մշակույթի տանը» դրամաշնորհային ծրագիր/ 

6) Կրթություն /այլ դասերին չպատկանող/ բաժնի 09․8․1 դասակարգմամբ «Նվիրատվություն այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» 4819 հոդվածում գրված «14748600 տասնչորս միլիոն յոթ հարյուր քառասունութ հազար վեց հարյուր» թիվը և բառերը փոխարինել «15698600 տասնհինգ միլիոն վեց հարյուր իննսունութ հազար վեց հարյուր» թվով և բառերով։ /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի թիվ 4 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը նվիրատվություն՝ 950000 (ինը հարյուր հիսուն հազար)  Հայաստանի Հանրապետության դրամ։/

7) Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժնի 01․1․1 դասակարգմամբ «Տրանսպորտային սարքավորումներ» 5121 հոդվածում գրված «33000000 երեսուներեք միլիոն» թիվը և բառերը փոխարինել «30382600 երեսուն միլիոն երեք հարյուր ութսուներկու հազար վեց հարյուր» թվով և բառերով։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՅԱՆԵ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner