Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Սուսաննա Մաթևոսի Սորսորյանի 2025 թվականի մայիսի 23-ի N 2881 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Սուսաննա Մաթևոսի Սորսորյանին (ծնված 1941 թվականի հունվարի 22-ին) ըստ օրենքի 2025 թվականի մայիսի 16-ի ժառանգության իրավունքի վկայագրով /գրանցամատյան թիվ 2508/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնք, Արթիկ քաղաքի Զ․Անդրանիկի փողոց 22 հասցեում գտնվող հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, քաղաք Արթիկ, Զորավար Անդրանիկի փողոց 31/1 բնակելի տուն հասցեն: