Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի № 286-Ն որոշմամբ սահմանված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի» 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի 550-Ն որոշման 1-ին կետի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով և 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է
1.Ընդունել համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի Նոր Կյանք գյուղում, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերից, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Նոր Կյանք գյուղի 3-րդ փողոց 26/1 հողամաս հասցեում գտնվող, Սամվել Նորայրի Փիլոսյանի սեփականությունը հանդիսացող, 0,08127 հեկտար մակերեսով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասին (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N 27052021-08-0042, տրված՝ 2021 թվականի մայիսի 27-ին) կից, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Նոր Կյանք 3-րդ փողոց 4-րդ փակուղի 2/1 հողամաս հասցեում գտնվող, 0,06484հա մակերեսով, հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27102025-08-0039, տրված՝ 2025 թվականի հոկտեմբերի 27-ին) ուղղակի վաճառքով օտարել Սամվել Նորայրի Փիլոսյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 514,8 (հինգ հարյուր տասնչորս) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդհանուր՝ 333797(երեք հարյուր երեսուներեք հազար յոթ հարյուր իննսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ :
3․Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |