Ի կատարումն ՀՀ Շիրակի մարզպետի 07.01.2025թ. թիվ 4-Ա որոշման Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2025 թվականի հիմնական միջոցառումների պլան»-ի 6-րդ կետի 3-րդ ենթակետի՝ սույն թվականի հուլիսի 22-ին Արթիկ համայնքի Գեղանիստ բնակավայրում իմ ղեկավարությամբ անցկացնել շտաբային ուսումնավարժություն «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը սելավների սպառնալիքի դեպքում» թեմայով:
ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ և ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ.
1. Նշանակել՝ Ուսումնավարժության ղեկավարի տեղակալ -Գեղանիստ գյուղի վարչական ղեկավար` Ա. Ավետիսյան Ուսումնավարժության արդյունքների ամփոփման խմբի պետ – համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար` Ա.Սուքիասյան
2. Ուսումնավարժությունում ընդգրկել՝ տարահանման հանձնաժողովը, կազմավորումների ղեկավարներին
3. ՈՒսումնավարժության ղեկավարի տեղակալին՝ 1) մշակել և մինչև 08.07.2025թ. իմ հաստատմանը ներկայացնել ուսումնավարժության անցկացման փաստաթղթերի փաթեթը, 2) կազմակերպել ուսումնավարժության մասնակիցների նախապատրաստումը, 3) ուսումնավարժությանը պատրաստ լինելու մասին զեկուցել մինչև 21.07.2025թ.
4. Ուսումնավարժության մասնակիցներին` պատրաստ լինել զեկուցելու ուսումնավարժության ընթացքում կատարած միջոցառումների մասին
5. Սույն որոշումը ծանոթացնել ուսումնավարժության մասնակիցներին:
6. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ: