Այսօր: Երկուշաբթի, 17 Նոյեմբերի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 126
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N -Ն
 

Զեկ. ԷՄՄԱ ՅԱՅԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդհոդվածի 2-րդմասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդհոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդմասերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Որոշում է՝

1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկհամայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 245-Նորոշման մեջ բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում 01․1․1 դասակարգմամբ ա/ «Կոմունալ ծառայություններ» 4213 հոդվածում գրված «1700000 մեկ միլիոն յոթ հարյուր հազար» թիվը և բառերը փոխարինել «2000000 երկու միլիոն» թվով և բառերով։ բ/ «Ներքին գործուղումներ» 4221 հոդվածում գրված «3000000 երեք միլիոն» թիվը և բառերը փոխարինել «2700000 երկու միլիոն յոթ հարյուր հազար» թվով և բառերով։

2) Աղբահանում բաժնի 05․1․1 դասակարգմամբ «Տրանսպորտային սարքավորումներ» (5121) հոդվածում գրված «66960000 վաթսունվեց միլիոն ինը հարյուր վաթսուն հազար» թիվը և բառերը փոխարինել «141360000 մեկ հարյուր քառասունմեկ միլիոն երեք հարյուր վաթսուն հազար» թվով և բառերով։ /Արթիկ համայնքի կարիքների համար աղբատար մեքենաների ձեռք բերում՝ 2 (երկու) մեքենա/։

3) Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ /այլ դասերին չպատկանող/  բաժնի 06․6․1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածում գրված «106020900 մեկ հարյուր վեց միլիոն քսան հազար ինը հարյուր» թիվը և բառերը փոխարինել «36620900 երեսունվեց միլիոն վեց հարյուր քսան հազար ինը հարյուր» թվով և բառերով։ 

4) Նախադպրոցական կրթություն բաժնի 09․1․1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածում գրված «92598600 իննսուներկու միլիոն հինգ հարյուր իննսունութ հազար վեց հարյուր» թիվը և բառերը «87598600 ութսունյոթ միլիոն հինգ հարյուր իննսունութ հազար վեց հարյուր» թվով և բառերով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՅԱՆԵ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner