Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի հուլիսի 2-ի գույքի նկատմամբ իրավունքի(սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-02072025-08-0190 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 18-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղում գտնվող հողամասի և ամրակայված շենք-շինությունների նկատմամբ Էդվարդ Ռաֆիկի Բաղդասարյանի, Հուլյանե Տելմանի Բաղդասարյանի, Զոհրակ Էդվարդի Բաղդասարյանի և Ռիտա Էդվարդի Հայրապետյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին» թիվ 418-Ա որոշման նախաբանում «1․» և «2․» կետերում «0,15305» թվերը փոխարինել «0,15241» թվերով: 2․Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից: