Այսօր: Ուրբաթ, 21 Նոյեմբերի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 նոյեմբերի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ Գ. ՆԱՐԵԿԱՑՈՒ ՓՈՂՈՑ 2/9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ և ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գոռ Սիմավոնի Ստեփանյանի 2025 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 6638 դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Գ. Նարեկացու փողոց 2/9 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու, նպատակային նշանակությունները համապատասխանեցնելու մասին: Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել առուվաճառքի պայմանագիրը /սեղանամատյան 2360/: Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող հողամասի փաստացի զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 0․07971 հա, ինչպես նաև տեղանքում առկա են քարտեզի անճշտություններ(շեղումներ),իրականում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Գ. Նարեկացու փողոց 2/9 հասցեում գտնվող, 08-002-0076- կադաստրային ծածկագրով գույքային միավորը չի հանդիսանում բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածք այլ հանդիսանում է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի պահեստարանների գործառնական նշանակության հողատարածք։ Քննարկվող հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի 698-Ն որոշման 2-րդ հավելվածով սահմանված կարգի 42-րդ կետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 20 թիվ 52-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Արթիկ քաղաքի, Արթիկ համայնքի Լեռնակերտ, Հայկասար, Հայրենյաց, Պեմզաշեն, Տուֆաշեն բնակավայրերի միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-9 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի գոտևորման նախագծի և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021 թվականի թիվ 698-Ն որոշման 2-րդ հավելվածով սահմանված կարգավորումների /42-րդ կետ/ համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Գ.Նարեկացու փողոց 2/9 հասցեում գտնվող, 0․07971 հա մակերեսով, 08-002-0076- կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը համապատասխանեցնել և սահմանել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, պահեստարանների գործառնական նշանակության:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արկադի Գրիգորյան   Նարինե Մինասյան   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
(19.10 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner