Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ինկետի 1-ին ենթակետով և 16-րդ հոդվածի 3-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման (որոշումը խմբ. 2023թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն) հավելվածի 28-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1․ Հայաստանի Հանրապետության «ԱՐԹԻԿ ՓՀԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարալանջ բնակավայրի վարչական սահմաններում փոքր հիդրոէլեկտրակայան կառուցելու նպատակով նախատեսվող գործունեությանը տալ նախնական համաձայնություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |