Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Վարդան Դիմիտրովի Բաղդասարյանի 2025 թվականի մարտի 04-ի թիվ 1304 դիմումը:
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղում գտնվող, Սիրանուշ Հարկաշի Բաղդասարյանին (ծնված՝ 1937 թվականի սեպտեմբերի 12-ին), Լուսվարդ Ղազարի Բաղդասարյանին (ծնված՝ 1973 թվականի հունվարի 01-ին) և Վարդան Դիմիտրովի Բաղդասարյանին (ծնված՝ 1968 թվականի ապրիլի 01-ին) պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Փանիկ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մայիսի 15-ի №1 որոշմամբ հատկացված, 08-113-0058-0064 կադաստրային ծածկագրով, 0․09744 հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Փանիկ 1-ին փողոց, 15-րդ փակուղի, 6 բնակելի տուն հասցեն: