Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 158
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 107-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունվարի 2025 թվականի N 107-Ա

<<ՄՈՒՇ ՄԱՐԿԵՏ >> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի կարիքների համար՝ սննդամթերքների ձեռք բերման նպատակով կազմակերպված ՇՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/1, ՇՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/2 ծածկագրերով, 2024թվականի դեկտեմբերի 23-ի ՇՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/1 ծածկագրով, ՇՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ 25/1-1 և 2024թվականի դեկտեմբերի 27-ի ՇՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/2 ծածկագրերով,  18 և 12 ինչպես նաև ՇՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/2 ծածկագրերով, 4-րդ չափաբաժնով նախատեսված  «Մուշ Մարկետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պայմանագրի հավելված  N 1 տեխնիկական բնութագիր գնման ժամանակացույցով պետք է մատակարարեր /հալվա, սպիտակաձավար և օղաբլիթ/ սննդամթերքները, սակայն 2025 թվականի  հունվարի 13-ին Արթիկի համայնքապետարան <<Մուշ Մարկետ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ներկայացրել է գրություն, որով հրաժարվել է վերը նշված սննդամթերքները մատակարարել ըստ տեխնիկական-բնութագիր գնման ժամանակացույցով նախատեսված համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին։

 

2025 թվականի հունվարի 16-ին Արթիկ համայնքի ղեկավարի որոշմամբ «Մուշ Մարկետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված պայմանագիրը լուծվել է մասնակի և ամբողջովին և մասնակցին՝ «Մուշ Մարկետ» սահմանափակ պատասխանատու ընկերությանը պայմանագրի լուծման մասին ծանուցվել է, ինչպես նաև տուժանքների ձևով պայմանագրի և որակավորման ապահովումների գումարները փոխանցել Արթիկի համայնքապետարանի բյուջեի հաշվին և պայմանագրի որակավորման և ապահովման պահանջագրերի գումարները բնօրինակներով ուղարկվել են «Մուշ Մարկետ» սահմանափակ պատասխանատու ընկերության սպասարկող բանկին՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությանը։

 

      Հիմք ընդունելով պատասխանատու ստորաբաժանման զեկուցագիրը այն մասին, որ ընկերության կողմից չեն փոխանցվել պայմանգրի և որակավորման ապահովման  գումարները, ինչպես նաև «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունից ստացված գրությունը հետևյալ ձևակերպումով <<Պահանջագիրը չի կարող կատարվել բանկի կողմից՝ վճարողի հաշվին դրամական միջոցների անբավարարության պատճառով>>։

   Ինչպես նաև 2024 թվականին դեկտեմբերի 23-ին, 27-ին և 29-ին կնքվել են պայմանագրեր սննդամթերքի ձեռքբերման մատակարարման հետևյալ  ծածկագրերով ՇՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/1, ՇՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/2, ՇՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/3, ՇՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/4, որով նախատեսված  <<Մուշ Մարկետ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պայմանագրի հավելված N 1 տեխնիկական բնութագիր գնման ժամանակացույցով պետք է մատակարարեր

/ձու, բուլկի, հրուշակեղեն/տեղական վաֆլի/ թխվածքաբլիթ պրյանիկ, վարսակի փաթիլներ, դեղին ոլոռ, բլղուր, կարմիր ոսպ, շաքարի փոշի, կոնֆետ իրիս, շոկոլադե գնդիկներ /միջուկը շոկոլադապատված կարամելով/շոկոլադե սալիկ, թռչնի կաթ, խուրմա, սոդա, աղ, շոկոլադե գնդիկներ, աղացած սև պղպեղ, խմորիչ, համեմունքներ, եգիպտացորենի պահածո, կեքս, թխվածքաբլիթ օղաբլիթ, բուլկի, կիտրոն, դդմիկ, յուղ, բուսայուղ, յոգուրտ, կարագ շոկոլադային/սննդամթերքներ։Սակայն «Մուշ Մարկետ» սահմանափակ պատասխանատվությամբ  ընկերությունը հրաժարվել է մատակարարել սննդամթերքները,  ինչպես նաև պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները։ «Մուշ Մարկետ» սահմանափակ պատասխանատվությամբ  ընկերությունը  Արթիկի համայնքապետարան 2025թվականի հունվարի 22-ին գրություն է ներկայացրել, որ չի պատրաստվում տուժանքի ձևով իր կողմից հաստատված պայմանագրերի և որակավորման ապահովումների գումարը փոխանցել Արթիկի համայնքապետարանի բյուջեի հաշվին՝ խախտելով ամբողջովին պայմանագրի դրույթները։

<<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի /այսուհետ օրենք/ 6-րդ հոդվածի 1-ին մասի 6–րդ կետի ենթակետով, բացառությամբ սույն օրենքի23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ,      4-րդ և 5-րդ կետերով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք հայտ ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։

Ընդորում գնումների գործընթացի կազմակերպման կարգի 121-րդ կետի համաձայն՝ մասնակցի  օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս  հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման։ Միևնույն ժամանակ ընթացակարգի հրավերի համաձայն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա  Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինը/ այսուհետ Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարությունը/ մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։

Ուսումնասիրելով գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի  6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ենթակետի պահանջները  և հիմք ընդունելով ՇՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/1 ՇՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/1,ՇՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/2, ՇՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/3, ՇՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/4 ծածկագրերով պայմանագրի կատարման   պատասխանատու ստորաբաժանման կողմից տրված զեկուցագրով <<Մուշ Մարկետ>> սահմանափակ պատասխանատու ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով ներկայացրած փաստը։

 

ՈՐՈՇԵՑԻ

1.     Պատասխանատու  ստորաբաժանման  կողմից ներկայացրած և հետագայում ի հայտ եկած այլ՝ սույն որոշմամբ ներկայացված հիմքերը

2.    <<Մուշ Մարկետ>> սահմանափակ պատասխանատու ընկերությանը /ՀՎՀՀ 05550114/ ՀՀ Շիրակի մարզ քԱրթիկ Բաղրամյան 33/2։

3.    <<Մուշ Մարկետ>> սահմանափակ պատասխանատու ընկերության ներքոհիշյալ տվյալները համապատասխան հիմքերով գրավոր ուղղարկել ՀՀ Ֆինանսների նախարարություն, գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում ներառելու նպատակով։

 

անվանում

ՀՎՀՀ

գործունեության հասցե

խախտվել է գնման գործընթացը

որպես ընտված մասնակից

համայնքի ղեկավարի

 որոշումը

<<Մուշ Մարկետ>>ՍՊԸ

05550114

ՀՀ Շիրակի մարզ քԱրթիկ Բաղրամյան 33/2

 

Խախտվել է գնաման գործընթացի շրջանակներում ստանձնած բոլոր պարտավորությունները

Հրաժարվել է պայմանագրով ստանձնած պարտավորություններից

107-Ա

 

  Ներառյալ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում  ներառելու վերաբերյալ գնհատել բավարար։

       4Սույն որոշումը ուժի մեջ է մտնում կնքման օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner