Նկատի ունենալով, որ ըստ 15.11.2017 թվականի ժառանգություն իրավունքի վկայագրով /սեղանամատյան 3055/ փաստագրված 08-002-0030- կադաստրային ծածկագրով հողամասը հանդիսանում է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս, իսկ վկայականի շինությունների բնութագիր բաժնում շինությունները գրառվել են որպես հասարակական նպատակային նշանակության: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության 02.02.2002 թվականի թիվ 88, Հայաստանի Հանրապետության 15.04.2021 թվականի թիվ 600-Ն որոշումներով, 10092024-08-0054 վկայականի շինությունների և հողամասի նպատակային նշանակությունները համապատասխանեցնելու համար հիմք ընդունելով 2018 թվականի հուլիսի 13-ի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-10/07/2018-42-0003 որոշումը, հիմք ընդունելով Սուսաննա Ռաֆիկի Ալոյանի 2024 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 5910 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք Արթիկ քաղաքում Սուսաննա Ռաֆիկի Ալոյանի պատկանող ժառանգություն իրավունքի վկայագրով /սեղանամատյան 3055/ փաստագրված շենք շինությունների հասարակական նպատակային նշանակությունը փոխել արտադրական նպատակային նշանակության որպես պահեստ շահագործելու նպատակով:
2. Որոշումից ծագող իրավունքները դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի վրա:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից: