Այսօր: Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 173
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 133-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԷՄՄԱ ՅԱՅԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի  2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով,  «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին  մասի  1-ին  կետով, 34-րդ  հոդվածի  1-ին, 2-րդ  և 3-րդ մասերով, Հայաստանի  Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ  Է

1Հայաստանի  Հանրապետության  Շիրակի  մարզի  Արթիկ  համայնքի  ավագանու 2024 թվականի դեկտեմբերի  23-ի  «Հայաստանի  Հանրապետության  Շիրակի  մարզի  Արթիկ համայնքի 2025 թվականի  բյուջեն  հաստատելու  մասին»  թիվ  245-Ն որոշման  մեջ  բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.

1)Կրթություն /այլ դասերին չպատկանող/ բաժնի 0981 դասակարգմամբ

ա/«Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» 4819 հոդվածում 

գրված «7630000 յոթ միլիոն վեց հարյուր երեսուն հազար» թիվը և բառերը փոխարինել «2550000 երկու միլիոն հինգ հարյուր հիսուն հազար» թվով և բառերով։  

2)«Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» 4637 հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «5080000 հինգ միլիոն ութսուն հազար» թվով և բառերով:

3) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող բաժնի 01.6.1 դասակարգմամբ «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» (4251) հոդվածում գրված «3004200 երեք միլիոն չորս հազար երկու հարյուր» թիվը և բառերը փոխարինել «3299900 երեք միլիոն երկու հարյուր իննսունինը հազար ինը հարյուր» թվով և բառերով: /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի էստակադայի և նախկին շուկայի հետնամասում գտնվող տարածքի բարեկարգման աշխատանքներ՝ համայնքի բյուջեից հատկացում /լրացուցիչ աշխատանքներ/

4) Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ բաժնի 11.1.2 դասակարգմամբ «Պահուստային միջոցներ» (4891) հոդվածում գրված «471706900 չորս հարյուր յոթանասունմեկ միլիոն յոթ հարյուր վեց հազար ինը հարյուր» թիվը և բառերը փոխարինել «471411200 չորս հարյուր յոթանասունմեկ միլիոն չորս հարյուր տասնմեկ հազար երկու   հարյուր» թվով և բառերով: 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԷՄՄԱ ՅԱՅԼՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner