Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման N1 հավելվածի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին>> 2002 թվականի փետերվարի 2-ի N88 որոշման դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2024 թվականի սեպտեմբերի 30-ի գույքի նկատմամբ իրավունքի(սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-30092024-08-0105 որոշումը և Արտյոմ Լեռնիկի Բաբոյանի 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 7031 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Արտյոմ Լեռնիկի Բաբոյանին (ծնված՝ 1978 թվականի մայիսի 22-ին)պատկանող 2024 թվականի սեպտեմբերի 13-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N13092024-08-0046 վկայականով փաստագրված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոց 33/1 բնակելի տուն հասցեում գտնվող հողամասից և ամրակայված շենք-շինություններից առանձնացվող 0,008303հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել և այն ընդգրկել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի կազմում համապատասխան հողօգտագործում ապահովելու նպատակով: 2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Արտյոմ Լեռնիկի Բաբոյանին (ծնված՝ 1978 թվականի մայիսի 22-ին)պատկանող 2024 թվականի սեպտեմբերի 13-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N13092024-08-0046 վկայականով փաստագրված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոց 33/1 բնակելի տուն հասցեում գտնվող հողամասից և ամրակայված շենք-շինություններից առանձնացվող 0,008303հա մակերեսով հողամասում կառուցված 1,99քմ մակերեսով շվաքարանի նշանակությունը(օգտագործման նպատակը) փոփոխել հասարակական նշանակության՝ համապատասխան օգտագործում ապահովելու նպատակով: 3.Նշել, որ հողամասը՝ ա) չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում, բ) չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, գ) չի գտնվում Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում, դ) չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: 4. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկել պետական գրանցման: 5.Սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի գործառնական նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: