Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Ահարոն Ավետիքի Սուքիասյանի 2025 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 5438 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարալանջ գյուղում Ավետիկ Գրիգորի Սուքիասյանին(ծնված 1918 թվականին), Ազգանուշ Սմբատի Սուքիասյանին(ծնված 1925 թվականին), Ահարոն Ավետիքի Սուքիասյանին (ծնված 1965 թվականի փետրվարի 01-ին), Գոհարիկ Արամի Սուքիասյանին(ծնված 1969 թվականի մարտի 22-ին) և Տաթևիկ Ահարոնի Սուքիասյանին(ծնված 1991 թվականի մարտի 02-ին) պատկանող, 2002 թվականի մայիսի 31-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման №373895 վկայականով փաստագրված, 08-102-0003-0005 կադաստրային ծածկագրով, 0․075 հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Սարալանջ 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, 12/2 հողամաս հասցեն: