Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով 2025 թվականի ապրիլի 09-ի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-09042025-08-0121 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 06-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հառիճ գյուղի 40-րդ փողոց 2/1 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Հարություն Ցոլակի Գալստյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին>> N 353-Ա որոշման <<2․>> կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ <<2․Հողամասում առկա է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված անավարտ շինություն>>:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: