Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 6-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2022 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ ԶԵՂՉԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

               Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ և ,,Տեղական տուրքերի և վճարների մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է`

      1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի  ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների վարձավճարների զեղչեր կիրառել հետևյալ կարգավիճակ ունեցող ընտանիքների երեխաներին.

1) 100 % զեղչերից օգտվելու իրավունք ունեն`

ա. երկկողմանի ծնողազուրկ  երեխաները

բ. արցախյան պատերազմում զոհված անձանց երեխաները

գ. I  կարգի հաշմանդամության խումբ ունեցող  ծնողների երեխաները

2) 50 % զեղչերից օգտվելու իրավունք ունեն`

ա.  բ. միակողմանի ծնողազուրկ  երեխաները

գ. երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաները

     2. Զեղչերի կիրառման պատասխանատվությունը դնել տվյալ հիմնարկի տնօրենի վրա:

     3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի փետրվարի 1-ից: 

   Ավագանու անդամներ՝


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner