ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ, 0,20729 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ, 08-113-0228-0135 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԱՐՈՏԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ` ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերով, 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 76-րդ հոդվածի 1-ին մասով, 94-րդ հոդվածի 6-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 47-րդ, 49-րդ կետերով, 63-րդ կետի բ/ ենթակետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և 2024 թվականի սեպտեմբերի 13-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №13092024-08-0014 վկայականը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, 2024 թվականի սեպտեմբերի 13-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №13092024-08-0014 վկայականով փաստագրված 0,20729 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտ գործառնական նշանակության հողատարածքը մրցույթով` հրապարակային սակարկությունների միջոցով 25 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով վարձակալությամբ տրամադրելու առաջարկությանը:
2.Հողամասի վարձակալության վճարի մեկնարկային վարձավճարի գին սահմանել՝ 1 հա-ի համար 2750 (երկու հազար յոթ հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Հողամասը հրապարակային սակարկությունների միջոցով վարձակալությամբ տրամադրել համայնքի ղեկավարի գլխավորությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |