Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Ստյոպա Լևոնի Վարդանյանի 2025 թվականի փետրվարի 07-ի թիվ 768 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հառիճ գյուղում Ստյոպա Լևոնի Վարդանյանին (ծնված 1954 թվականի մարտի 07-ին), Օվսաննա Ռազմիկի Վարդանյանին (ծնված 1959 թվականի մարտի 14-ին), Նառա Ստյոպայի Վարդանյանին (ծնված 1979 թվականի դեկտեմբերի 16-ին), Ահարոն Ստյոպայի Վարդանյանին (ծնված 1981 թվականի դեկտեմբերի 20-ին), և Լևոն Ստյոպայի Վարդանյանին (ծնված 1986 թվականի հոկտեմբերի 10-ին) պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հառիճ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի փետրվարի 15-ի թիվ 2 որոշմամբ հատկացված, 08-063-0016-0017 կադաստրային ծածկագրով, 0․12422 հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Հառիճ 3-րդ փողոց 9 շինություն հասցեն:
2. Հողամասում առկա է մինչև 2001 թվականը կառուցված անավարտ շինություն:
3. Հողամասում 2001 թվականի մայիսի 15-ից հետո կառուցված շինությունը թողնել ինքնակամ: