Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 18-ի թիվ 81-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, 2021 թվականի դեկտեմբերի 27-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N27122021-08-0040 վկայականով փաստագրված, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, Գ․Աղաքարյան փողոց 1-ին նրբանցք 1/10 հողամաս հասցեում գտնվող, 0,84504հա մակերեսով հողատարածքը(կադաստրային ծածկագիր՝ 08-002-0108-0047) նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ կառուցելու նպատակով:
2. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա :
3․ Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: