Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի եկամուտների կառավարման համակարգի տվյալների Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի 08-002-0045-0009, 08-002-0045-0009-001, 08-002-0040-0080, 08-002-0040-0080-001 կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերը սեփականության իրավունքով պատկանում է Աննա Հենրիկի Երիցյանին: Աննա Հենրիկի Երիցյանի կողմից պատշաճ չի կատարվել նշված անշարժ գույքերի համար օրենքով սահմանված հարկային պարտավորությունները, որի արդյունքում գոյացել էր անշարժ գույքի հարկի գծով պարտք 20078 (քսան հազար յոթանասունութ) Հայաստանի Հանրապետության դրամ` ներառյալ հաշվարկված տույժերը: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով 2025 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1400-Ա որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանականերում 2025 թվականի հոկտեմբերի 24-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Աննա Հենրիկի Երիցյանին: Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին և վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Աննա Հենրիկի Երիցյանի բացակայությամբ: Միաժամանակ մինչև օրենքով սահմանված կարգով վարչական վարույթի լսումների անցկացումը Աննա Հենրիկի Երիցյանի կողմից վճարվել է անշարժ գույքերի հարկի գծով գոյացած պարտքն ամբողջությամբ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի» 50-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1. Աննա Հենրիկի Երիցյանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի 08-002-0045-0009, 08-002-0045-0009-001, 08-002-0040-0080, 08-002-0040-0080-001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքերի հարկի գծով չվճարած հարկային պարտականությունների արդյունքում գոյացած պարտքի գանձման նպատակով հարուցված վարչական վարույթը կարճել: 2. Որոշման օրինակը ուղարկել Աննա Հենրիկի Երիցյանին: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից: 4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70, 71 –րդ հոդվածներով սահմանված կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսյա ժամկետում: