Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Աշոտ Մաքսյուտի Հակոբյանի 2024 թվականի մարտի 22-ի N 1669 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Սարատակ գյուղում Մաքսյուտ Սամսոնի Հակոբյանին (ծնված 1929 թվականին), Խանում Հակոբի Հակոբյանին (ծնված 1936 թվականի հունվարի 20-ին), Լևոն Մաքսյուտի Հակոբյանին (ծնված 1936 թվականի հունվարի 20-ին) և Սուսաննա Վոլոդյայի Հակոբյանին (ծնված 1960 թվականի սեպտեմբերի 02-ին) 1991 թվականի ապրիլի 25-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N 5 որոշմամբ հատկացված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնքի Սարատակ գյուղում գտնվող 08-105-0022-0009 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Սարատակ, 1-ին փողոց, 60/1 հողամաս հասցեն: