Այսօր: Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 170
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



17 սեպտեմբերի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՓՈՂՈՑ 9/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՃՇՏՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին դիմել է քաղաքացի Լևոն Իվանի Հարոյանը սեփականության իրավունքով իրեն և Լյուդմիլա Ալեքսանդրովնա Հարոյանին պատկանող հողամասի ճշտված սահմաններով գլխավոր հատակագիծը հաստատելու խնդրանքով: Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Շիրակացու փողոց 9/1 հասցեում գտնվող, 08-002-0004-0013 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի տեղազննման, փաստացի չափագրման և փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0,04000հա: Կան հողամասի մակերեսի երկրաչափական տեսքի և անշարժ գույքի տեղակայման անհամապատասխանություններ գործող էլեկտրոնային քարտեզում: Քննարկվող հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի 698-Ն որոշման 2-րդ հավելվածով սահմանված կարգի 35-րդ կետի 2-րդ ենթակետով, հիմք ընդունելով 2025 թվականի սեպտեմբերի 5-ի NԿ-05092025-08-0099 գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշումը,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Շիրակացու փողոց 9/1 հասցեում գտնվող, Լևոն Իվանի Հարոյանին(ծնված՝ 1949 թվականի օգոստոսի 21-ին) և Լյուդմիլա Ալեքսանդրովնա Հարոյանին(ծնված՝ 1952 թվականի մարտի 22-ին) պատկանող, 2006 թվականի մարտի 28-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման №1272407 վկայականով փաստագրված, 08-002-0004-0013 կադաստրային ծածկագրով հողամասի գլխավոր հատակագիծը համաձայն համապատասխան որակավորման վկայական ունեցող անձի կողմից ներկայացված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագծի (գծային չափերի, մակերեսի և երկրաչափական տեսքի): 2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արկադի Գրիգորյան   ՍԵՐԳԵՅ ԱԼԵՔՅԱՆ   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner