Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել 2024 թվականի հուլիսի 24-ի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-30102024-08-0165 որոշումը և Սեդա Աշոտի Դավթյանի 2024 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 5319 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն գյուղում գտնվող 08-093-0002-0003 կադաստրային ծածկագրով, Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով (սեղանամատյան թիվ 4496) փաստագրված հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0․03994 հա, որը օգտագործում են Սեդա Աշոտի Դավթյանին , Ալլա Վանուշի Դավթյանին և Խաչիկ Վանուշի Դավթյանին: Օրինական 0․03994 հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ տնտեսական շինությունը կառուցվել է մինչև 2001 թվականը (հիմք՝ որակավորման վկայական ունեցող անձի կողմից տրված չափագրական փաստաթղթեր) Սեդա Աշոտի Դավթյանին , Ալլա Վանուշի Դավթյանին և Խաչիկ Վանուշի Դավթյանին տնտեսական շինության զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն գյուղի 12-րդ փողոց թիվ 9 տնտեսական շինություն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սեդա Աշոտի Դավթյանին (ծնված 1958 թվականի սեպտեմբերի 12-ին), Ալլա Վանուշի Դավթյանին (ծնված 1981 թվականի օգոստոսի 17-ին) և Խաչիկ Վանուշի Դավթյանին (ծնված 1983 թվականի օգոստոսի 14-ին) հողօգտագործման իրավունքը՝ տնտեսական շինության զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0․03994 հա. մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ու դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:
2.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: