Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով Շավարշ Ռաֆիկի Խաչատրյանի 2025 թվականի սեպտեմբերի 04-ի թիվ 5174 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2025 թվականի սեպտեմբերի 26-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարալանջ Գյուղում Լուսիկ Սիրեկանի Խաչատրյանին, Շավարշ Ռաֆիկի Խաչատրյանին և Էդվարդ Ռաֆիկի Խաչատրյանին պատկանող հողամասին և ամրակայված շենք-շինություններին հասցե տրամադրելու մասին>> թիվ 1408-Ա որոշման <<1․>> կետում <<08-102-0052-0002,0003,0004 կադաստրային ծածկագրով, 0․11777 հա >> բառերը և թվերը փոխարինել <<08-102-0052-0002,0003 կադաստրային ծածկագրով, 0․11155 հա >> բառերով և թվերով:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: