Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի եկամուտների կառավարման համակարգի տվյալների Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Արթիկ քաղաքի 08-002-0093-0062-001, 08-002-0148-0076, 08-002-0148-0076-001, 08-002-0148-0076, 08-002-0148-0076-002, 08-002-0148-0039, 08-002-0148-0039-001, 08-002-0148-0059, 08-002-0148-0077, 08-002-0148-0077-002, 08-002-0148-0039, 08-002-0148-0039-001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքերը սեփականության իրավունքով պատկանում են Արմեն Ալեքսանի Տոնոյանին: Արմեն Ալեքսանի Տոնոյանի կողմից պատշաճ չի վճարվել նշված անշարժ գույքերի համար վճարման ենթակա անշարժ գույքերի հարկը: Ինչի արդյունքում 23.09.2025թ. դրությամբ գոյացել է անշարժ գույքերի հարկի գծով պարտք՝ 51675 (հիսունմեկ հազար վեց հարյուր յոթանասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամի չափով` ներառյալ օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով 2025 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1392-Ա որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանականերում 2025 թվականի հոկտեմբերի 24-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Արմեն Ալեքսանի Տոնոյանին: Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին և լսումներն անցկացվել են պատշաճ ծանուցված Արմեն Ալեքսանի Տոնոյանի բացակայությամբ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասով, 225-րդ հոդվածի 1-ին մասով, 46-րդ հոդվածի 3-րդ մասով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով և 34-րդ հոդվածով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1. Արմեն Ալեքսանի Տոնոյանից գանձել իրեն սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Արթիկ քաղաքի 08-002-0093-0062-001, 08-002-0148-0076, 08-002-0148-0076-001, 08-002-0148-0076, 08-002-0148-0076-002, 08-002-0148-0039, 08-002-0148-0039-001, 08-002-0148-0059, 08-002-0148-0077, 08-002-0148-0077-002, 08-002-0148-0039, 08-002-0148-0039-001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքերի հարկի գծով չվճարած հարկային պարտավորությունների արդյունքում գոյացած պարտքը` 51675 (հիսունմեկ հազար վեց հարյուր յոթանասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամի չափով` ներառյալ օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը: 2. Որոշման օրինակը ուղարկել Արմեն Ալեքսանի Տոնոյանին: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից: 4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70, 71 –րդ հոդվածներով սահմանված կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսյա ժամկետում: 5. Սույն որոշումն օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո ուղարկել կատարման Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության հարկադիր կատարմումն ապահովող ծառայություն, միաժամանակ ներկայացնել սույն ակտն անբողոքարկելի դառնալու օրվա դրությամբ առկա գանձման ենթակա չվճարված հարկերի տույժերի հաշվարկը: