Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Դանիել Ռաֆիկի Դանիելյանի 2024 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 7178 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարալանջ գյուղում Դանիել Ռաֆիկի Դանիելյանին (ծնված 1963 թվականի ապրիլի 25-ին) պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարալանջ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մայիսի 15-ի թիվ 1 որոշմամբ հատկացված, 08-102-0017-0010 կադաստրային ծածկագրով, 0․51217 հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Սարալանջ 3-րդ փողոց 4 բնակելի տուն հասցեն:
2. Հողամասում առկա է մինչև 2001 թվականը կառուցված անավարտ շինություն: