Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով 2024 թվականի օգոստոսի 29-ի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը մերժելու մասին N Մ-29082024-08-0012 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2024 թվականի օգոստոսի 01-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի 36 հասցեի հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Ռուբեն Վիլենտերի Քերոբյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին>> թիվ 1709-Ա որոշումը ։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուբեն Վիլենտերի Քերոբյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանի: