Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Նախշուն Համլետի Սիմոնյանի 2025 թվականի մարտի 06-ի N 1331 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Գետափ գյուղում Նախշուն Համլետի Սիմոնյանին (ծնված՝ 1960 թվականի հունվարի 04-ին) 2003 թվականի նոյեմբերի 03-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականով /N 1679226/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գետափ գյուղում գտնվող 08-031-0023-0066 կադաստրային ծածկագրով 0,178հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Գետափ 1-ին փողոց, 2-րդ փակուղի, 4 բնակելի տուն հասցեն: