Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Աբրահամ Սուրենի Մանուկյանի 2025 թվականի հունիսի 12-ի թիվ 3248 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղում Աբրահամ Սուրենի Մանուկյանին(ծնված՝ 1952 թվականի հունվարի 4-ին), Աննա Հայրապետի Մանուկյանին(ծնված՝ 1954 թվականի սեպտեմբերի 8-ին), Արտակ Աբրահամի Մանուկյանին(ծնված՝ 1976 թվականի փետրվարի 14-ին), Սուրեն Աբրահամի Մանուկյանին(ծնված՝ 1977 թվականի մայիսի 11-ին) և Իրինա Աբրահամի Մանուկյանին (ծնված՝ 1978 թվականի հոկտեմբերի 2-ին) պատկանող, 2003 թվականի նոյեմբերի 3-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N1355195 վկայականով փաստագրված, 08-067-0019-0007 կադաստրային ծածկագրով, 0,16հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Հոռոմ 3-րդ փողոց 1 հողամաս հասցեն: