Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Սամվել Հովհաննեսի Համբարյանի 2025 թվականի փետրվարի 27-ի թիվ 1197 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ գյուղում Հովհաննես Պետրոսի Համբարյանին(ծնված 1926 թվականի հուլիսի 26-ին) և Վերա Արտաշի Համբարյանին(ծնված 1930 թվականի մարտի 03-ին) պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 15-ի թիվ 2 որոշմամբ հատկացված, 08-115-0035-0003 կադաստրային ծածկագրով, 0․13901 հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Փոքր Մանթաշ 6-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 3/1 բնակելի տուն հասցեն: