Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Սուսան Հովհաննեսի Սարգսյանի 2024 թվականի ապրիլի 16-ի թիվ 2128 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ գյուղում Սասունիկ Հրաչի Սարգսյանին(ծնված 1942 թվականի փետրվարի 08-ին), Սուսան Հովհաննեսի Սարգսյանին(ծնված 1947 թվականի մայիսի 18-ին), Հայկազ Սասունիկի Սարգսյանին(ծնված 1975 թվականի նոյեմբերի 09-ին) և Աշոտ Սասունիկի Սարգսյանին (ծնված 1970 թվականի հունիսի 03-ին)պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մայիսի 15-ի թիվ 10 որոշմամբ հատկացված, 08-079-0057-0006 կադաստրային ծածկագրով, 0․05756 հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Մեծ Մանթաշ 14-րդ 1-ին նրբանցք 16 շինություն:
2.Հողամասում առկա է 2001 թվականի մայիսի 15-ից հետո կառուցված ինքնակամ շինություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: