Այսօր: Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



29 հուլիսի 2025 թ.

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՏԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն ՀՀ Շիրակի մարզպետի 07.01.2025թ. N 4-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2025թ. հիմնական միջոցառումների պլանի 6-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված՝ սույն թվականի օգոստոսի 14-ին Արթիկ համայնքի Գետափ բնակավայրում իմ ղեկավարությամբ անցկացնել շտաբային ուսումնավարժություն «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը երկրաշարժի դեպքում» թեմայով:

Ուսումնավարժության կազմակերպման և արդյունավետ անցկացման նպատակով.

1. Նշանակել՝ Ուսումնավարժության ղեկավարի տեղակալ – Գետափ գյուղի վարչական ղեկավար` Ն.Բաղդասարյան Ուսումնավարժության արդյունքների ամփոփման խմբի պետ – աշխատակազմի ղեկավար` Ա.Սուքիասյան

2. Ուսումնավարժությունում ընդգրկել՝ տարահանման հանձնաժողովը, կազմավորումների ղեկավարներին

3. ՈՒսումնավարժության ղեկավարի տեղակալին՝ 1)մշակել և մինչև 01.08.2025թ. իմ հաստատմանը ներկայացնել ուսումնավարժության անցկացման փաստաթղթերի փաթեթը, 2) կազմակերպել ուսումնավարժության մասնակիցների նախապատրաստումը, 3)ուսումնավարժությանը պատրաստ լինելու մասին զեկուցել մինչև 13.08.2025թ.

4. Ուսումնավարժության մասնակիցներին` պատրաստ լինել զեկուցելու ուսումնավարժության ընթացքում կատարած միջոցառումների մասին

5. Սույն որոշումը ծանոթացնել ուսումնավարժության մասնակիցներին:

6. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Զոհրաբ Հովսեփյան  
Կից փաստաթղթեր՝
(42.50 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner