Այսօր: Ուրբաթ, 4 Հոկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 55
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

11 հուլիսի 2024 թվականի N 55

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն <<Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ>> ՓԲԸ-ի կողմից ձեռնարկվող «Արթիկի ջրամբարի» վերակառուցման աշխատանքների վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության 3-րդ հանրային քննարկումների

2024 թվականիհուլիսի 11-ին՝ժամը 13։00-ին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նոր Կյանքի վարչական ղեկավարի նստավայրում տեղիունեցանհանրայինքննարկումներ:

Հանրային քննարկումը սկսվեց ժամը 13:00-ին:

Ներկա էին՝  Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ա. Սուքիասյանը,  Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Ա. Գրիգորյանը, Արթիկ համայնքի ղեկավարի օգնական Տ. Չարչյանը,  Նոր Կյանք, Փանիկ, Անուշավան բնակավայրերի վարչական ղեկավարներ, <<Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ>> ՓԲԸ-ի տնօրեն Արման Բաբայանը, նախագծի գլխավոր ճարտարագետ Գագիկ Ղազարյանը, բնապահպան Կարինե Մովսիսյանը, ծրագրի շահառու  Նոր Կյանք, Փանիկ, Վարդաքար, Մեղրաշեն, Անուշավան գյուղերի բնակիչները։

Հանրային քննարկումը վարում էր Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանի կողմից լիազորված անձ՝ Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Ա. Գրիգորյանը:

Ա. Գրիգորյանը ողջունեց ներկաներին, ներկայացրեց հանրային քննարկման օրակարգը. <<Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ>> ՓԲԸ և <<Շուշիի տեխնոլոգիական համալսարան>> հիմնադրամ կոնսորցիումի կողմից, ՀՀ Ջրային կոմիտեի պատվերով, իրականացվում է Շիրակի մարզի Արթիկի ջրամբարի վերակառուցման նախագծային աշխատանքները։

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 19112014թN 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով այսօր Արթիկ համայնքի Նոր Կյանք բնակավայրում  ձեռնարկվել է «Արթիկի ջրամբարի» վերակառուցման աշխատանքների վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության  հանրային քննարկումների երրորդ փուլը։

Նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկման իրազեկումն իրականացվել է օրենքով սահմանված կարգով, հայտարարությունը և նախագիծը տեղադրված են եղել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Արթիկի համայնքապետարանի artik.am կայքում, <<Ազդարար>> օրաթերթում, շահառու գյուղերի վարչական շենքերում:

Նա առաջարկեց ներկաներին բոլոր հուզող հարցերը, դիտողություններն ու առաջարկությունները բարձրաձայնել և ինստիտուտի ներկաներից ստանալ սպառիչ պատասխաններ:

Ելույթ ունեցան

1.     <<Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ>> ՓԲԸ-ի բնապահպան, փորձագետ Կարինե Մովսիսյանն ասաց, որ արդեն իսկ տեղի են ունեցել 2 հանրային լսումներ Արթիկի ջրամբարի վերակառուցման ծրագրի իրականացման շրջանակներում: Հանրային լսումներն իրականացվում են՝ համաձայն ՀՀ կառավարության 19.11.2014թ.N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով  և ՀՀ Կառավարության 1325 որոշման շրջանակներում: Գործունեությունը <<Բ>> կատեգորիայի գործունեություն է, այդ պատճառով նախատեսված է 4 հանարային քննարկումներ.  հանրային առաջին քննարկումները վերաբերում են նախատեսվող գործունեության մտադրության մասին, այսինքն ընկերությունը համայնքի ներկայացուցիչներին տեղեկացնում է իր մտադրության մասին, ապա ինստիտուտի մասնագետները կազմել են  համապատասխան շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական  գնահատման հայտը: Այժմ հանրային քննարկումների հիմնական փուլն է ընթանում՝ բաղկացած  երկու հանարային լսումներից: 

Նախնական գնահատման հայտի քննարկման ժամանակ  բարձրացրած խնդիրների լուծումների  համար տրվել է տեխնիկական առաջադրանք, որի հիման վրա  ընկերությունը նախատեսում է իրականացնել ՇՄԱԳ հաշվետվություն:  Մինչև համապատասխան նախագծային փաստաթղթերը, տուրքի անդորրագիրը և ՇՄԱԳ հաշվետվությունը  լիազոր մարմին մուտք անելու համար անհրաժեշտ է ևս մեկ հանրային քննարկումներ: Այս կապակցությամբ կազմակերպվել է 3-րդ հանարային լսումները, որի ընթացքում ինստիտուտի մասնագետները հանրությանն է ներկայացնում  ծրագիրը, իր նպատակները, հնարավոր ազդեցությունները,  ազդեցությունների համար մեղմացնող  միջոցառումները, համայնքի բնակչության կողմից բարձրացրած հարցերը, որոնք ամրագրվում են արձանագրության մեջ, կցվում է արձանագրությանը նաև տեսաձայնագրությունը, մասնակիցների ցանկը, լսումների արդյունքները և  ապա ներկայացվում նախարարություն:

Առաջին հանրային քննարկումների ընթացքում բարձրաձայնած մտահոգությունները, արդյոք ջուրը բավարարելու է Արթիկի ջրամբարի վերակառուցման համար, արդյոք Արթիկի ջրամբարը որոշակի ազդեցություն կթողնի Վարդաքարի ջրամբարի վրա, նախագծման ժամանակ Ձեր մտահոգությունները հաշվի են առնվել: Նախատեսված էր, որ Արթիկի ջրամբարը պիտի լիներ 1.8 մլն խորանարդ ծավալով: Սակայն հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ծավալը փոքրացվել է 1.2 մլն խմ ծավալի, որի օգտակար ծավալն էլ հասցված է 1 մլն խմ ծավալի:

Արթիկի ջրամաբարի հետ կապված բնապահպանական խնդիրները շատ ավելի քիչ են, ազդեցության տեսակետից քիչ խոցելի է, քան տարածաշրջանում մյուս կառուցվող ջրամբարների շինարարությունը: Այստեղ կան ջրի, հողի, օդի, պատմամշակութային արժեքների վրա ազդեցության գործոններ: Ջրամբարի թասի կառուցման պատմամաշակութային կոթողներից հեռավորությունը ներկայացված են առկա քարտեզներում, որոնց կարող եք տեղում էլ ծանոթանալ, և հեռավորությունը բավականաչափ է, որպեսզի ազդեցության տակ չընկներ:

Հիմնական ազդեցություն կարող են ունենալ  մոտեցման ջրանցքի և ջրագծի շրջանակներում, քանի որ դրանք ավելի մոտ են գտնում պատմամաշակութային կոթողներին:  Քանի որ այնտեղ իրականացվող աշխատանքներն իրենց ծավալներով շատ ավելի փոքր են, պահելով համապատասխան նորմերը և աշխատանքային կանոնները, ենթադրվում է, որ ազդեցությունը տվյալ տարածաշրջանների վրա կլինի փոքր: Հատուկ պահպանվող տարածքների հետ խնդիրներ չկան, քանի որ այս տարածաշրջանում նման տարածքներ չկան:

Հաջորդ ազդեցությունը վերաբերում է օդին: Հնարավոր ազդեցություն օդի աղտոտվածության մակարդակի  բարձրացման հետ է կապված: Քանի որ գործողություններն իրականացվելու են բնակավայրերից բավարար հեռավորության վրա, և նախատեսվում է շրջակա վիջավայրի վրա ազդեցության մեղմացնող միջոցառումներ, ապա շինարարը շինարարության ընթացքում, պահպանելով այս նորմերը, ակնկալվող ազդեցությունները կհասցնի շատ ավելի ցածր մակարդակի: Ազդեցություն, ամեն դեպքում կլինի, սակայն այդ ազդեցությունները կունենան  ժամանակավոր բնույթ, դրանք առկա են միայն շինարարական աշխատանքների ընթացքում, իսկ շահագործումից հետո ծրագիրը տարածաշրջանի վրա կունենա շատ դրական ազդեցություն, տարածաշրջանում կառաջանա նոր ջրահավաք ավազան, ինչն էլ կունենա իր դրական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Ջրամբարի վերակառուցման ծրագրի նպատակը միայն ոռոգման խնդիր լուծելը չէ: Ծրագիրն ունի մի քանի նպատակներ, որոնցից են անվտանգայինը, այլընտրանքային ջրահավաք ավազանի ունենալն է, տարածաշրջանում ջրային ռեսուրսների կարգավորման նպատակն է:

2.    Նախագծի գլխավոր ճարտարագետ Գագիկ Ղազարյանն ասաց, որ նախորդ հանրային լսումների ընթացքում բնակչության բարձրացրած հարցն այն առնչությամբ, որ ջրի սակավության առաջ է կանգնած տարածաշրջանի բնակչությունը: Այդ հարցը անհանգստացրեց նաև նախագծողներին, այդ կապակցությամբ արվեցին հիդրոլագիական հաշվարկներ, դիտարկված 80 տարվա շարքի հիման վրա, և  որոշվել է ջրամբարի ծավալը: Սակայն վերջին տարիների ընթացքում ջրի ծավալները բավական նվազել են, ապա  որոշվեց ոչ թե 80 տարվա հիդրոլոգիական շարքի հիման վրա հաշվարկներ կատարել, այլև 10 տարվա կտրվածքով, որտեղ ջրի պաշարները 30 տոկոսով պակաս են նախորդ տարիների նկատմամբ:  Հայ հիդրոմետ ծառայությունը տվել է իր մասնագիտական եզրակացությունը, ըստ որի կարելի է կառուցել մինչև 1,2 մլն խմ ծավալով ջրամբար, այն պարագայում, երբ նախատեսված էր 1,7 մլն խմ ծավալով ջրամբարի կառուցում: Ըստ վերջինիս տվյալների, մինչև 2100 թվականը ջուրը նորից պակասելու է և դառնալու է մինչև 0,95 մլն մետր խորանարդ ծավալով:   Նախատեսվում է կառուցել նոր ջրամբար մոտ 1,1 մլն խմ օգտակար ծավալով: Նախատեսված է նաև բնապահպանական թողքեր, որը կազմում է մոտ 600 000 խմ ծավալ, տարեկան այդ ծավալով ջուր պետք է բաց թողնվել դեպի Վարդաքարի ջրամբար: Ջրամբարի տեղադիրքը նույնպես փոխվեց, դառնալով կիսափորվածքային ջրամբար, ամբողջ տարածքը նախատեսվում է ծածկել ջրամեկուսիչ շերտով՝ բենտոնիտով, ինչը հնարավություն կտա գրեթե չնչին մակարդակի հասցնել ջրթողումները: Ինչ վերաբերում է Վարդաքարի ջրամբարի լցվածությանը, ապա ասենք, որ  ներգրավված են այստեղ հիդրոլոգիական հաշվարկներ, որոնք ցույց են տալիս, որ Արթիկի ջրամբարը, որը հիմնականում լցվում է Կարկաչուն գետով, իսկ ջրամբարը կառուցված է Արթիկի գետի վրա, և ընդամենը 7-10 տոկոսով է դոտացիա տալիս Վարդաքարի ջրամբարին: Վարդաքարը լցվում է հիմնականում Կարկաչուն գետից, ինչից կարելի է հետևություն անել, որ Արթիկի ջրամբարի կառուցմամբ  Վարդաքարի ջրամբարի ծավալները չեն նվազի:

Այն հարցին, թե ինչու Վարդաքարի ջրամբարը չի լցվում, ներկայացնեմ առկա իրավիճակը: Ըստ 80 տարվա շարքի՝ Վարդաքարի ջրամբարը պետք է ապահովված լիներ բավարար քանակությամբ ջրով: Բայց ներկայացնենք, որ Մանթաշից հոսող Կարկաչուն գետով եկող ջուրը բավականին պակասել է, ճանապարհին էլ ջրի մեծ կորուստներ են լինում: Բացի դրանից Վարդաքարի ջրամբարը կորուստներ էլ է կրում, իսկ պատվարը գտնվում է վատ վիճակում: Վարդաքարի ջրամբարի շահագործումը այս հանգամանքներում ռիսկային է: Եթե Վարդաքարի ջրամբարն ենթարկվի նորոգման, ապա Արթիկի ջրամբարը կդառնա միակ աղբյուրը, որը հնարավորություն կտա ոռոգել Վրադաքարի տակ ընկած հողատարածքները: 

Ըստ ՀՀ Կառավորության ծրագրի, Արթիկի ջրամբարում նախատեսվում էր կառուցել 1,6-1,7 մնլ խմ ծավալով ջրամբար, որը թույլ կտար ոռոգել 420 հա հողատարածք 5 բնակավայրերում: Սակայն ջրի քիչ քանակությամբ պայմանավորված՝ այդ ցուցանիշը դարձավ 300 հա, մասնավորապես՝ Նոր Կյանքում 118 հա, Վարդաքարում՝ 80 հա, Փանիկում՝ 39 հա, Մեղրաշենում՝ 38 հա Անուշավանում՝ 25 հա:

Սակայն ասենք, որ կլիմայի փոփոխությունն ունի ցիկլային բնույթ, Լոռու մարզում տեղի ունեցածը օրինակ էր այս հանգամանքի: Տարիներ շանունակ այստեղ ջրի խիստ պակասություն էր արձանագրված, սակայն այս տարվա առատ ջուրը հսկայական վնաս հասցրեց համայնքներին: Երևանում արձանագրվեց նմանատիպ դեպք, երբ Գետառում ջրի մակարդակը բարձրացավ և պատճառ հանդիսացավ հեղեղումների:  Այսօր կարող ենք ասել, որ կլիման դարձել է անկանխատեսելի, կանխատեսումներով կլիման գնում է չորացման, սակայն անկանխատեսելի իրավիճակներ էլ են լինում, որոնց նույնպես պիտի պատրաստ լինենք: Այդ նպատակով նախատեսվում է նաև կառուցել դոտացիոն համակարգեր՝ հեղեղումների ժամանակ ջուրը մի ջրամբարից մյուս ջրամբարին հասցնելու համար:

Բացի այդ մենք ցանկություն ունենք դիմել ՀՀ Կառավարությանը՝ տարածաշրջանում ջրային ռեսուրսների լրացուցիչ ուսումնասիրություններ իրականացնելու համար: Քանի որ տվյալներ կան, որ Մանթաշի ջրամբարից դոտացիոն կարգով ջրթողումներ են իրականացվել դեպի Վարդաքարի ջրամբար, սակայն այդ ջուրն այդպես էլ չի հասել Վարդաքարի ջրամբար: Նախագծային փուլի ավարտից հետո, ունենալով նաև այս հիդրոլոգիական տվյալներն ու վերլուծությունները, նոր կսկսվի բուն շինարարական փուլը: Առանց այս տվյալների, շինարարական աշխատանքների մեկնարկը նպատակահարմար չի լինելու:

Բնապահպանական փորձագետ Կ. Մովսիսյանն ասաց, որ այն մտահոգությունները, որոնք բարձրացվել են հանրության կողմից, նախագծողներն անպատասխան չեն թողնում և մասնագիտական, հիմնավոր պատասխան են տալիս:  Առաջին երկու լսումների ընթացքում ծավալներն այլ էին, քանի որ հանրային լսումների ընթացքում հանրությունը արտահայտեց իր մտավախությունները, հարց բարձրացվեց՝ արդյոք ներկա իրավիճակում ինչքանով է հնարավոր, որ ջրամբարը լցվի այս ծավալով, ապա մասնագետների կողմից ևս մեկ անգամ լրացուցիչ ուսումնասիրություն է կատարվել 10 տարվա կտրվածքով, վերցնելով ամենավաթտար իրավիճակը, որտեղ ջրի ծավալները կրճատվել են մոտ 30 տոկոսով:

3.   <<Ի. Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ>> ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Բաբայանն ասաց, որ ծրագրի շրջանակներում շահառու համայնքի ցանկացած բնակիչ կարող է բողոքները, ցանկությունները, մտավախություններն արտահայտել զանգելով, գրելով իրեն: Բնապահպանական խնդիրների համար էլ  հասանելի կլինի Կ. Մովսիսյանը:

4.   Բնապահպան Կ. Մովսիսյանն ասաց, որ գործառույթի հենքում կանգնած է ՀՀ Կառավարությունը: Քանի որ ջուրը պետական ռեսուրս է, այդ պետական ռեսուրսի կառավարումն էլ տրված է ՀՀ Կառավարությանը, ապա այս ծրագրի պատվիրատուն էլ հանդիսանում է հենց Կառավարությունը:  Նախագծող ընկերությունն այստեղ շահագրգիռ կողմ չէ և շահագրգռվածություն չունի ջրամբարի կառուցման ծրագրում: Նպատակը և պահանջները սահմանել է ՀՀ Կառավարությունը, որի շրջանակներում  աշխատել են երկու ինստիտուտ, հնարավորինս տալով հիմնավոր և լիարժեք պատասխան: Մեր կողմից ներկայացված նախագիծը ևս մեկ անգամ քննարկվելու է Կառավարության կողմից, որից հետո վերջնական եզրահանգումը տրամադրելու է համապատասխան մարմինը: Այստեղ ընկերության գործառույթը կայանում է նրանում, որ հանդիսանում է միջնորդ համապատասխան մասնագիտական տեղեկատվությունը հանրությանը տրամադրելու համար, նախագծային և ՇՄԱԳ հաշվետվություն իրականացնելու համար:

5.   Նիստը վարող Ա. Գրիգորյանն ասաց, որ ներկաների մեծ մասը Նոր Կյանք բնակավայրից են, իրենք հանդիսանում են շահառու բնակավայրի բնակիչներ, և որևէ դժգոհություն կամ առարկություն ծրագրի առնչությամբ չունեն:  Հարցը նրանում է, որ Վարդաքարի ջրամբարից սնուցվող բնակավայրերի բնակիչների կողմից կա մտավախություն, որ Արթիկի ջրամբարի  վերակառուցմամբ Վարդաքարի ջրամբարը կտուժի: Այստեղ ներկա են նաև շահատու բնակավայրերի վարչական ղեկավարներ և ներկայացուցիչներ, ովքեր կարող են հնչեցնել իրենց հուզող հարցերը:

Հարցեր հնչեցին

1.     Անուշավան գյուղի վարչական ղեկավար Ե. Հակոբյանն ասաց, որ Անուշավանին բաժին է ընկնում 25 հա ոռոգվող հողատարածք: Եվ ինքը չգիտի, թե որ հողերի մասին է խոսքը գնում: Նա մտավախության  հայտնեց Անուշավան գյուղի տեղադիրքի առնչությամբ, քանի որ Անուշավանը ջրամբարից բավական բարձր մակարդակի վրա է գտնվում: Նա ասաց, որ մասնագետների հետ ուսումնասիրության արդյունքում եկել են այն  որոշման, որ եթե կենտրոնական մայր ջրագծից կառուցվում է ներքին ցանց, փակվում են մյուս բնակավայրեր տանող փականները, ապա ջուրը կարող է հասնել Անուշավան:

Գ. Ղազարյանն ասաց, որ նախագծում փականներ նախատեսված են, որով կապահովվի ջրի անհրաժեշտ ճնշումը:

Ե. Հակոբյանը հարցրեց, արդյոք ներքին ցանցի կառուցումը ծրագրի շրջանակներում է լինելու, թե համայնքի միջոցներով է կառուցվելու:  

Ա. Բաբայանն ասաց, որ ներքին ցանցի կառուցումը համայնքի ներքին խնդիրն է, և նա էլ պիտի կառուցի ներքին ցանցը:

Ե. Հակոբյանն ասաց, որ ինքը համոզված է, որ նման պարագայում Անուշավան համայնքին այս ծրագիրը որևէ օգուտ չի կարող տալ, նպատակահարմար չէ Անուշավանի համար, քանի որ ոռոգումը շահառուին չի հասցվելու և դա խնդիր է առաջացնելու:

Ա. Բաբայանն ասաց, որ ներքին ցանց ծրագրով նախատեսված չէ, իրենք կթողնեն որոշակի հեռավորության վրա ջրթողներ, որով կոռոգվեն դաշտերը:

Ե. Հակոբյանն ասաց, որ դա կաշխատի ներքին ցանցի դեպքում: Դա չի աշխատելու այդ բարձրության վրա, և ոռոգում չի իրականացվելու: Իսկ հողատարածքների կարգավիճակը փոխվելու է, ստանալու  են ջրդի հողերի կարգավիճակ:

2. Փանիկ վարչական շրջանի ղեկավար Գ. Սալնազարյանն ասաց՝ իրենք կողմ են ջրամբարի վերակառուցման ծրագրին, սակայն իրենք մտահոգ են Փանիկ բնակավայրի  27 հա վարելահողերի համար, որոնք դուս են մնում ծրագրից:

Ա. Բաբայանն ասաց, որ պոմպակայանի տեղադրման դեպքում այդ հեկտարները նույնպես կջրվեն:

Գ. Սալնազարյանը հարցրեց, ով  է արդյոք շահագործելու պոպմակայանը:

Կ. Մովսիսյանն ասաց, որ եթե դա նախագծում ներառվի, միայն դրանից հեռո կտրվի այդ հարցի պատասխանը: Սակայն այստեղ ջրի կառավարման խնդիր է, և հավանաբար, դա կտրվի ՋՕԸ-ին: Ներկա իրավիճակում այդ հարցին հստակ պատասխան չենք կարող տալ, քանի որ այս պահին խոսքը գնում է մի գործառույթի մասին, որը ոչ նախագծային լուծում ունի, ոչ առաջադրանք: Այսինքն այս հարցի լուծումը տրված չի եղել մեր ներկայացրած կազմակերպությանը:

Գ. Սալնազարյանն ասաց, որ Փանիկի վարչական տարածքն ունի 250 հա ոռոգվող տարածք, սակայն սեզոնին ոռոգվում է 10-15 հա  հողատարածք սակավաջրության և ջրի կորուստների պատճառով: Այդ խնդիրն ունեն բոլոր ծայրամասային բնակավայրերը: Կառավարությանը բազմիցս ներկայացվել է Մանթաշի ջրամբարից փակ համակարգով ծայրամասային բնակավայրեր ջուր հասցնելու անհրաժեշտության մասին: Արդյունքներ բնականաբար չկան: Բացի այդ, ենթադրենք, բնակավայրը մասնակի  օգտվեց այս ծրագրից, եթե Կառավարությանը  կրկին համայնքը դիմի մյուս տարածքների համար, ապա պատասխանը կլինի այն, որ վարչական տարածքներն արդեն մասնակի օգտվել են այս ծրագրից: 

Կ. Մովսիսյանն ասաց, որ ինքը կիսում է Գ. Սալնազարյանի մտավախությունը, սակայն Մանթաշի ջրամբարից ծայրամասային բնակավայրերին ջուր հասցնելը հաշվարկների և ուսումնասիրությունների անհրաժեշտություն ունի: Այստեղ ներկա մասնագետներն այս պահին պատասխան չեն կարող տալ այդ հարցին: Սակայն իրենց ունեցած տեղեկատվության համաձայն, Մանթաշի ջրամբարը ֆիլտրացիայի մեծ աղբյուր է, ջրի մեծ կորուստներ ունի, ճանապարհին հողային ջրանցքների պատճառով ջրի մեծ կորուստներ կան, երրորդը ջրագողության խնդիրն է: Այս երեք պայմանների դեպքում մենք պատասխան չենք կարող տալ: Հարցը կարձանագրվի և կտրվի շահագրգիռ մարմնի քննարկմանը: Ջրի կառավարման գործառույթն իրականացնում է Կառավարությունը: Անհրաժեշտություն կա տարածաշրջանում ամբողջ ջրահավաք ավազանի ուսումնասիրություն կատարել, և միայն դրանց հիման վրա կատարել վերաբաշխում:

Ե. Հակոբյանն ասաց, որ կոլտնտեսություների ժամանակ անգամ ծայրամասային բնակավայրերը , յուրաքանչյուրը մոտ 200 հա  տարածքով, սնուցվել են Մանթաշի ջրամբարից: Դրա փորձը կա:

Նիստը վարող Ա. Գրիգորյանն ասաց, որ տեղական իշխանությունների հետ ջրային ռեսուրսների ուսումնասիրության անհրաժեշտության մասին քննարկում իրականացվել  է: Խնայողության հաշվին կարելի է 3 անգամ ավելացնել օգտակար գործողության գործակիցը: Արդի ձևերի կիրառմամբ դա ավելի մեծ կլինի:

3. Նոր  Կյանքի բնակիչներից ասեց, որ այսօրվա դրությամբ 30 տարի 41 օր է անցել Նոր Կյանքի ջրամբարի փլուզումից: Տարիներ շարունակ համայնքը մնացել է առանց ոռոգման ջրի, իսկ ինքը չի կարող ընդունել այն մարդկանց դիրքորոշումը, ովքեր չեն կիսում Նոր Կյանքի  ջրամբարի կառուցման ոգևորությունը: 

Կ. Մովսիսյանն ասաց, որ ջրամբարն իրենը կամ մեկ ուրիշինը չէ, դա պետության ռեսուրսն է, որի կառավարումը ինքն էլ կազմակերպում է:

Ներկաներին հնարավորություն տրվեց կրկին բարձրացնել  իրենց հուզող հարցերը:

Քանի որ այլ հարցեր չհնչեցին, նիստը վարող Ա. Գրիգորյանը, ամփոփելով նիստի արդյունքները, դրական գնահատեց «Արթիկի ջրամբարի» վերակառուցման աշխատանքների վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության 3-րդ  հանրային քննարկումները:

   Հանրային քննարկումն ավարտվեց 14:00-ին  

 Հանրային քննարկումը  վարեց

Արթիկ համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձ՝

Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի

քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ    _________________Ա. Գրիգորյան

 Ձեռնարկող՝ <<Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան

ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ>>

 ՓԲԸ-ի տնօրեն                                                _____________________  Ա. Բաբայան

 Արձանագրեց՝

Արթիկ համայնքի ղեկավարի օգնական         __________________________Տ. Չարչյան

 Կից ներկայացվում է հանրային քննարկման տեսաձայնագրությունը:

 

Հանրային քննարկումների մասնակիցների ցանկը կցվում է արձանագրությանը:



Կից փաստաթղթեր՝
(12.37 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner