Այսօր: Ուրբաթ, 17 Հոկտեմբերի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



16 հոկտեմբերի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՌՈՄ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՈՒ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՄԲԱՏ ԳԱԼՈՒՍՏԻ ԲԻՇԱՐՅԱՆԻ, ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏԻ ԲԻՇԱՐՅԱՆԻ ԵՎ ԳԱԼՈՒՍՏ ՍՄԲԱՏԻ ԲԻՇԱՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղի բնակիչ Սմբատ Գալուստի Բիշարյանի 2024 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 6795 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ գյուղ Հոռոմ 7-րդ փողոց 1-ին նրբանցք 4/1 բնակելի տուն հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 08-067-0045-0004) հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,07285 հեկտար, որը Սմբատ Գալուստի Բիշարյանին, Նաիրա Կարապետի Բիշարյանին և Գալուստ Սմբատի Բիշարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(հիմք՝ 2025 թվականի մայիսի 16-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, գրանցամատյան թիվ 2476, 2025 թվականի մայիսի 16-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, գրանցամատյան թիվ 2478): Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, և Սմբատ Գալուստի Բիշարյանի, Նաիրա Կարապետի Բիշարյանի և Գալուստ Սմբատի Բիշարյանի շինության զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Վերականգնել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Հոռոմ 7-րդ փողոց 1-ին նրբանցք 4/1հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սմբատ Գալուստի Բիշարյանի(ծնված՝ 1966 թվականի հոկտեմբերի 19-ին), Նաիրա Կարապետի Բիշարյանի(ծնված՝ 1970 թվականի սեպտեմբերի 11-ին) և Գալուստ Սմբատի Բիշարյանի(ծնված՝ 1990 թվականի նոյեմբերի 11-ին) հողօգտագործման իրավունքը՝ շենք-շինության զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0,07285հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,07285հա մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շենք-շինությունների նկատմամբ: 2.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով: 3.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սմբատ Գալուստի Բիշարյանին, Նաիրա Կարապետի Բիշարյանին և Գալուստ Սմբատի Բիշարյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արկադի Գրիգորյան   ՍԵՐԳԵՅ ԱԼԵՔՅԱՆ   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner