Այսօր: Ուրբաթ, 6 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 101-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՏԱԹԵՎԻԿ ԱՂԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 15-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ MERCEDES-BENZ SPRINTER 412 D ՄԱԿՆԻՇԻ 265 ԼԼ 70 ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԵՐՈՎ ԱՎՏՈԲՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2016թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի  ենթակայության ուսումնական և մշակութային հաստատություններին տրանսպորտային փոխադրումների ծառայություններ մատուցելու նպատակով Արթիկի համայնքապետարանի սեփականություն  հանդիսացող MERCEDES-BENZ SPRINTER 412D  մակնիշի 265 ԼԼ 70 պետհամարանիշերով ավտոբուսը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արթիկի քաղաքային տնտեսության սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման տրամադրելու մասին» թիվ 15-Ա որոշումը:

2.  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի սեփականություն  հանդիսացող MERCEDES-BENZ SPRINTER 412 D  մակնիշի 265 ԼԼ 70 պետհամարանիշերով ավտոբուսը հանձնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի փաստացի տիրապետմանը Արթիկի համայնքապետարանի  ենթակայության ուսումնական և մշակութային հաստատություններին տրանսպորտային փոխադրումների ծառայություններ մատուցելու նպատակով:

3. MERCEDES-BENZ SPRINTER 412D  մակնիշի 265 ԼԼ 70 պետհամարանիշերով ավտոբուսը հանել «Արթիկի քաղաքային տնտեսության սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռից և հաշվառել հանձնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի հաշվեկշռում:

4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԱԹԵՎԻԿ ԱՂԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner