Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշմամբ սահմանված <<Պետական և համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 13-րդ կետի բ) ենթակետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով,հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №07032025-08-0011 վկայականը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է` 1.Ընդունել համայնքի ղեկավարի առաջարկությունը, աճուրդային եղանակով օտարելՀայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկի համայնք քաղաք Արթիկ Բաղրամյան փողոց 20/9 հողամաս հասցեում գտնվող, 08-002-0040-0108 կադաստրային ծածկագրով, 0,0159հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը: 2.Հաստատել աճուրդով օտարվող հողամասի մեկնարկային գինն ու պայմանները՝ համաձայն հավելվածի: 3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով կազմակերպել և անցկացնել սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի աճուրդ-վաճառքը: |