Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Սերյոժա Մովսեսի Խաչատրյանի 2025 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 5622 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Սպանդարյան գյուղում Սերյոժա Մովսեսի Խաչատրյանին(ծնված՝ 1940 թվականի մայիսի 5-ին), Աիդա Գրիգորի Խաչատրյանին(ծնված՝ 1949 թվականի հունվարի 2-ին), Մովսես Սերյոժայի Խաչատրյանին(ծնված՝ 1968 թվականի հունիսի 11-ին) և Գայանիկ Սերյոժայի Խաչատրյանին (ծնված՝ 1973 թվականի օգոստոսի 12-ին) պատկանող, 2004 թվականի մայիսի 31-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման №1356497 վկայականով փաստագրված,08-107-0045-0001 կադաստրային ծածկագրով, 0,0403 հեկտար մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Սպանդարյան 5-րդ փողոց 2/1 բնակելի տուն հասցեն: