Այսօր: Հինգշաբթի, 20 Մարտի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 421-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մարտի 2025 թվականի N 421-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՌՈՄ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՅՈՎԱ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ՍԵՐՈԲՅԱՆԻ, ԿԱՐԻՆԵ ՀՐԱՉԻ ԳԱԼՈՅԱՆԻ, ԱՆՆԱ ԼՅՈՎԱՅԻ ՍԵՐՈԲՅԱՆԻ ԵՎ ՍԱՄՎԵԼ ԼՅՈՎԱՅԻ ՍԵՐՈԲՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի, Արթիկ համայնքի, Հոռոմ գյուղի բնակիչ Լյովա Անուշավանի Սերոբյանի 2025 թվականի մարտի 5-ի թիվ 1309 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ գյուղ Հոռոմ 12-րդ փողոց 13 հասցեում գտնվող 08-067-0053-0001 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,19683հա, որը Լյովա Անուշավանի Սերոբյանին, Կարինե Հրաչի Գալոյանին, Աննա Լյովայի Սերոբյանին և Սամվել Լյովայի Սերոբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, (հիմք՝1991թվականի մայիսի 15-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N1 որոշում) և Լյովա Անուշավանի Սերոբյանի, Կարինե Հրաչի Գալոյանի, Աննա Լյովայի Սերոբյանի և Սամվել Լյովայի Սերոբյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղում գտնվող,08-067-0053-0001 կադաստրային ծածկագրով, 0,19683հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Հոռոմ 12-րդ փողոց 13 բնակելի տուն հասցեն:

2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ 12-րդ փողոց 13 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Լյովա Անուշավանի Սերոբյանի(ծնված 1961 թվականի հոկտեմբերի 24-ին), Կարինե Հրաչի Գալոյանի(ծնված 1966 թվականի նոյեմբերի 14-ին), Աննա Լյովայի Սերոբյանի(ծնված 1986 թվականի նոյեմբերի 22-ին) և Սամվել Լյովայի Սերոբյանի (ծնված 1988 թվականի դեկտեմբերի 18-ին) հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0,19683հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,19683հա մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շենք-շինությունների նկատմամբ:

3․ Հողամասում առկա է 2001 թվականից հետո կառուցված ինքնակամ շինություններ:

4. Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

5. Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լյովա Անուշավանի Սերոբյանին, Կարինե Հրաչի Գալոյանին, Աննա Լյովայի Սերոբյանին և Սամվել Լյովայի Սերոբյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner