Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի 550-Ն որոշման 1-ին կետի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով և 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 24-ի թիվ 123-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի Արթիկ քաղաքում բնակավայրերի նպատակային նշանակության,բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերից, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Տուֆագործների փողոց 1-ին նրբանցք 4 հասցեում գտնվող, Բենիկ Արմենի Գրիգորյանի սեփականությունը հանդիսացող, 0,00855 հեկտար մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին(անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N05022025-08-0063) կից, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ Տուֆագործներիի փողոց 1-ին նրբանցք 4/1 հողամաս հասցեում գտնվող, 0,00711հա մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N18062025-08-0045, տրված՝ 2025 թվականի հունիսի 18-ին) ուղղակի վաճառքով օտարել Բենիկ Արմենի Գրիգորյանին:
2. Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 1877,7(հազար ութ հարյուր յոթանասունյոթ ամբողջ յոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդհանուր՝ 160545 (հարյուր վաթսուն հազար հինգ հարյուր քառասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ :
3.Սահմանել որ, քաղաքացին սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30-օրյա ժամկետում Արթիկ համայնքի բյուջեի 900205101307 հաշվեհամարին պետք է վճարի 160545 (հարյուր վաթսուն հազար հինգ հարյուր քառասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ հողի վաճառքի վճարը:
4.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Բենիկ Արմենի Գրիգորյանին օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: