Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 192-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 փետրվարի 2025 թվականի N 192-Ա

«ՍՈՒՋՅԱՆՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի կարիքների համար՝ համակարգչային սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված ՇՄԱՀ-ԳՀԾՁԲ-25/2 ծածկագրով  2025 թվականի հունվարի 15-ին կնքված «Սուջյանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կնքված պայմանագրի որով կազմակերպությունը ստանձնել է մատակարարել Արթիկի համայնքապետարանին հետևյալ ծառայությունը՝

·         համակարգիչներիևհամակարգչային սարքավորումների ընթացիկ նորոգմում և պահպանում

·         տպիչներիվերանորոգմանքարթրիջներիլիցքավորմանընթացիկնորոգմում և պահպանում

Սակայն 2025թվականի փետրվարի 13-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի որոշմամբ «Սուջյանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2025 թվականի հունվարի 15-ին կնքված պայմանագիրը միակողմանի լուծվել է համարելովամբողջովին լուծված:

      Հիմք ընդունելով գնումների https://admin-gnumner.minfin.am/en/admin/content_list/ տեղեկագրում հրապարակված գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակի համաձայն՝ Լիպարիտ Սուջյանի Հրաչյայի անհատ ձեռնարկատերն (ՀՎՀՀ 57448966) 2023 թվականի մայիսի 13-ից մինչև 2025թվականի մայիսի 13-ը ներառված է գնումներ գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, իսկ «Ֆրանկո Սուջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2024 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև 2026թվականի դեկտեմբերի 31-ը ներառված է գնումներ գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, պետական միասնական գրանցամատյանի «Ֆրանկո Սուջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Սուջյանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 100% բաժնեմասի սեփականատեր և տնօրեն է հանդիսանում Լիպարիտ Հրաչյայի Սուջյանը: Ստացվում է, որ Լիպարիտ Սուջյանի Հրաչյայի անհատ ձեռնարկատերը, «Ֆրանկո Սուջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և «Սուջյանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել են Լիպարիտ Հրաչյայի Սուջյանի կողմից:

Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի /այսուհետ օրենք/ 6-րդ հոդվածի 1-ին մասի 6–րդ կետի ենթակետով, բացառությամբ սույն օրենքի23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք հայտ ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշման՝ կարգի 1-ին կետի 1-ին ենթակետով՝ «ԳնումներիհետկապվածհարաբերություններըկարգավորողՀայաստանիՀանրապետությանօրենսդրության իմաստով` ֆիզիկականևիրավաբանականանձինքհամարվումենփոխկապակցված, եթենրանքգործելենհամաձայնեցված՝ելնելովընդհանուրտնտեսականշահերիցկամեթետվյալֆիզիկականանձը կամ նրա ընդանիքի անդամը հանդիսանում է՝

1)     տվյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի տասը տոկոցից ավելին տնօրինող մասնակից,

2)    Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ իրավաբանականանձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ,

3)    տվյալ իրավաբանական անձի խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ, գործադիր տնօրեն, նրա տողակալ, գործադիր մամնի գործառույթներ իրականացնող կոլեգիա մարմնի նախագահ, անդամ

4)    իրավաբանական անձի այնպիսի աշխատակից, որ աշխատում է գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո կամ իրավաբանական անձի կառավարման մարմինների կողմից որոշումների ընդունման հարցում որևէ էական ազդեցություն չունի:

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշման՝ կարգի 121-րդ կետի համաձայն՝ մասնակիցը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի /այսուհետ օրենք/ 6-րդ հոդվածի 1-ին մասի 6 –րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցություն իրավունքի սահմանափակման:

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի /այսուհետ օրենք/ 6-րդ հոդվածի 1-ին մասի 6–րդ կետի պահանջները ՇՄԱՀ-ԳՀԾՁԲ-25/2 ծածկագրով  պայմանագրի «Սուջյանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը  գնումներ գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառվելու նպատակով նախատեսված փաստը:

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1Ելնելով վերոգրյալի «Սուջյանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներքոհիշյալ տվյալները համապատասխան հիմքերով գրավոր ուղղարկել Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարություն, գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում ներառելու նպատակով։

անվանում

ՀՎՀՀ

գործունեության հասցե

Խախտվել է գնաման գործընթացի շրջանակ

ներում ստանձնած բոլոր պարտավորութ

յունները

որպես ընտված մասնակից

համայնքի ղեկավարի որոշումը

«Սուջյանս» ՍՊԸ

05564624

ՀՀ Շիրակի մարզ քԱրթիկ Լմբատ 1  45/3

 

 

 

v

որպես ընտված մասնակից խատել է պայմանագրով նախատեսված պարտավորությունը,որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը

Ցուցակում ներառելու մասին պատվիրատուի ղեկավարի կայացրած որոշման ամսաթիվը և գնաման ընթացակարգի ծածկագիրը

14022025թ

192

ՇՄԱՀ-ԳՀԾՁԲ-25/2

 

Ելնելով վերոգրյալից գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու վերաբերյալ գնհատել բավարար

3 Սույն որոշումը ուժի մեջ է մտնում կնքման օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner