Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



07 փետրվարի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ Մ․ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՓՈՂՈՑ 27 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌՈՒԲԻԿ ՎԱՂԻՆԱԿԻ ԱՋԱՄՕՂԼՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ռուբիկ Վաղինակի Աջամօղլյանի (ծնված 1951թվականի հունիսի 15-ին) 2025 թվականի փետրվարի 03-ի N 637 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Մ․Նալբանդյան փողոց, 27 հասցեում 08-002-0027-0012 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,04000հա (չեն պահպանվել հողհատկացման քաղաքաշինական փաստաթղթերը), որը օգտագործում է Ռուբիկ Վաղինակի Աջամօղլյանը: 0,04000հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ Ռուբիկ Վաղինակի Աջամօղլյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի պահպանվել հողհատկացման փաստաթղթերը, բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը և ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Մ․Նալբանդյան փողոց, 27 հասցեում գտնվող հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Մ․Նալբանդյան փողոց, 27 բնակելի տուն: 2.Վերականգնել Ռուբիկ Վաղինակի Աջամօղլյանի հողօգտագործման իրավունքը Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Մ․Նալբանդյան փողոց, 27 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0,04000հա մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,04000հա մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շենք-շինությունների նկատմամբ: 3. Հողամասում առկա է 2001 թվականի մայիսի 15-ից հետո կառուցված ինքնակամ շինություն: 4․Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով: 5.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուբիկ Վաղինակի Աջամօղլյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱՅԱՆԵ ՌԵՀԱՆՅԱՆ   Արկադի Գրիգորյան   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝472a9a64-4ce2-417f-962d-83b8e3b60713



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner