Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 219
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 հունվարի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ԹԻՎ 1819-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով 2024 թվականի դեկտեմբերի 11-ի գույքի նկատմամբ իրավունքի(սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-11122024-08-0167 որոշումը և Արթուր Թելմանի Հակոբյանի 2024 թվականի օգոստոսի 6-ի N 4118 դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2024 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հառիճ գյուղում գտնվող Արթուր Թելմանի Հակոբյանին պատկանող հողատարածքում կառուցված ինքնակամ կառույցներն օրինականացնելու մասին» թիվ 1819-Ա որոշման «1․» կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ «1.Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Հառիճ 1-ին փողոց 2/4 բնակելի տուն հասցեում գտնվող, Արթուր Թելմանի Հակոբյանին (ծնված՝ 1975 թվականի օգոստոսի 28-ին) պատկանող, 2023 թվականի օգոստոսի 31-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N31082023-08-0028 վկայականով փաստագրված, 08-063-0023-0001 կադաստրային ծածկագրով հողատարածքում ինքնակամ կառուցված 135,43քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 32,41քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 10,75քմ մակերեսով պարիսպը, 3,59քմ մակերեսով պարիսպը, 7,43քմ մակերեսով պարիսպը, 9,32քմ մակերեսով պարիսպը, 0,54քմ մակերեսով պարիսպը, 1,62քմ մակերեսով պարիսպը, 3,18քմ մակերեսով պարիսպը, 6,22քմ մակերեսով պարիսպը, 6,88քմ մակերեսով պարիսպը, 2,55քմ մակերեսով պարիսպը, 2,08քմ մակերեսով պարիսպը և 0,84քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական, իսկ նույն հողամասում 2023 թվականին կառուցված 4,35քմ մակերեսով պարիսպը թողնել ինքնակամ:» ։ 2․Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկեման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արկադի Գրիգորյան   ՍԵՐԳԵՅ ԱԼԵՔՅԱՆ   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner