Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով 2024 թվականի հուլիսի 24-ի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Մ-22112024-08-0004 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 07-ի << Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Ղ․Ղուկասյան փողոց 18 հասցեի հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Սամվել Վալերիկի Մքանյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին>> թիվ 2042-Ա որոշումը ։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանի: