Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հիմք ընդունելով 2023 թվականի դեկտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման N ՇԱԹ-29/717 թույլտվությունը և N Լ-717 լեռնհատկացման ակտը և հաշվի առնելով «ՀԱՍԱ ԱՆԴՐԱՆԻԿ» սահմանափակ պատասխանատվության ընկերության գործադիր տնօրենի 2024 թվականի հոկտեմբերի 14-ի N5593 դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է` 1․Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Տուֆաշեն բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում հողամասերի նպատակային նշանակությունները փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկին, որով նախատեսվում է` ՀայաստանիՀանրապետության Շիրակի մարզի Արթիկի տուֆի հանքավայրի հարավային տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանում իրականացնելու համար նախատեսված Հայաստանի Հանրապետութան Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող (բնակավայր՝ Տուֆաշեն), 2024 թվականի հունիսի 18-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N18062024-08-0030 վկայականով փաստագրված, 3,40263 հեկտար ընդհանուր մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը, որից վարելահող՝ 0,55451 հեկտար, արոտ՝ 2,84812 հեկտար(կադաստրային ծածկագիր` 08-111-0104-0103), փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա,ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակություն՝օրենքով սահմանված կարգով օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած «ՀԱՍԱ ԱՆԴՐԱՆԻԿ» սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից այդ հողամասում տուֆ քարի արդյունահանում իրականացնելու, հողամասը վարձակալելու և հողամասի նպատակային ու գործառնական նշանակություններին համապատասխան թույլատրված հողօգտագործում ապահովելու համար: 2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար՝ Անանիկ Ոսկանյանին. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Տուֆաշեն բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նպատակային նշանակությունները փոփոխելու նպատակով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին: |