Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետություն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով 2025 թվականի փետրվարի 24-ի գույքի նկատմամբ իրավունքի(սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-24022025-08-0223 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարատակ գյուղում Վարդան Ռազմիկի Գրիգորյանին, Հրեղեն Օնիկի Գրիգորյանին, Սաթիկ Վարդանի Գրիգորյանին և Աշոտ Վարդանի Գրիգորյանին պատկանող հողամասի և ամրակայված շենք-շինություններին հասցե տրամադրելու մասին» թիվ 2407-Ա որոշումը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից: