Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 179
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 72-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մայիսի 2023 թվականի N 72-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 24/2 ՓՈՂՈՑ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՊԱՏԿԱՆ ԿՐՊԱԿԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Արթուր Սամվելի Ղազարյանի կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Անկախության փողոց  24/2հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի վրա գտնվող կրպակի նկատմամբ Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականության իրավունքի ճանաչումը, Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի համայնքի ավագանուն՝  կրպակը  և դրա պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած հողամասը 10(տաս) տարի ժամկետով վարձակալության իրավունքով Արթուր  Սամվելի Ղազարյանին տրամադրեու վերաբերյալ:    

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի, 81-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետի և 35-րդ կետի զ) ենթակետի պահանջներով և հաշվի առնելով, որ տարածքը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա և գտնվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի հողերի տարածագնահատման 1-ին գոտում՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին  

ՈՐՈՇՈՒՄ  Է`

   1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Անկախության փողոց  24/2 հասցեում  0,00080հա  մակերեսով կրպակը և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ համապատասխան   0,00080 հա մակերեսով հողամասը 10(տաս) տարի ժամկետով՝ վարձակալության իրավունքով Արթուր Սամվելի Ղազարյանին տրամադրելու առաջարկությանը:

   2.Սույն որոշման 1-ին կետում նշված կրպակի և հողամասի վարձակալության  տարեկան վարձավճարի չափ սահմանել՝ 1քմ-ի համար  Հայաստանի Հանրապետության դրամ՝ ընդհանուր 6600 (քսան հազար յոթանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ:

     3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման հաջորդող օրվանից:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner