Այսօր: Ուրբաթ, 10 Հունվարի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



09 հունվարի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ԱՐԱ ՎԱՐԴԱՆԻ ՍԻՐՈՒՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ OPEL ASTRA 1.6 ՄԱԿՆԻՇԻ 35 PU 582 ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐՈՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ՀԱՐԿԻ ՉՎՃԱՐԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի եկամուտների կառավարման համակարգի տվյալների OPEL ASTRA 1.6 մակնիշի 35 PU 582 հաշվառման համարանիշերով փոխադրամիջոցը սեփականության իրավունքով պատկանում է Արա Վարդանի Սիրունյանին : Արա Վարդանի Սիրունյանի կողմից պատշաճ չի վճարվել նշված փոխադրամիջոցի համար վճարման ենթակա հարկը: Ինչի արդյունքում 06.12.2024 թվականի դրությամբ գոյացել է փոխադրամիջոցի հարկի գծով պարտք՝ 22024 (քսաներկու հազար քսանչորս) Հայաստանի Հանրապետության դրամի չափով` ներառյալ օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանականերում 2025 թվականի հունվարի 9-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Արա Վարդանի Սիրունյանին: Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին և վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Արա Վարդանի Սիրունյանի բացակայությամբ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 239-րդ հոդվածի 1-ին մասով, 240-րդ հոդվածի 1-ին մասով, 46-րդ հոդվածի 3-րդ մասով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1. Արա Վարդանի Սիրունյանից գանձել իրեն սեփականության իրավունքով պատկանող OPEL ASTRA 1.6 մակնիշի 35 PU 582 հաշվառման համարանիշերով փոխադրամիջոցի հարկի գծով չվճարած հարկային պարտավորությունների արդյունքում գոյացած պարտքը` 22024 (քսաներկու հազար քսանչորս) Հայաստանի Հանրապետության դրամի չափով` ներառյալ օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը: 2.Որոշման օրինակը ուղարկել Արա Վարդանի Սիրունյանին: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից: 4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70, 71 –րդ հոդվածներով սահմանված կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսյա ժամկետում: 5.Սույն որոշումն օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո ուղարկել կատարման Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, միաժամանակ ներկայացնել սույն ակտն անբողոքարկելի դառնալու օրվա դրությամբ առկա գանձման ենթակա չվճարված հարկերի տույժերի հաշվարկը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՐՏԱԿ ՉՈՓԻԿՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner