Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշմամբ սահմանված <<Պետական և համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 13-րդ կետի բ) ենթակետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №21042025-08-0044 վկայականը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
- Ընդունել համայնքի ղեկավարի առաջարկությունը, աճուրդային եղանակով օտարել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկի համայնք քաղաք Արթիկ Խ․Աբովյանփողոց 7/1 հողամասհասցեումգտնվող, 08-002-0038-0055 կադաստրայինծածկագրով, 0,001 համակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը:
- Հաստատել աճուրդով օտարվող հողամասի մեկնարկային գինն ու պայմանները՝ համաձայն հավելվածի:
- Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով կազմակերպել և անցկացնել սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի աճուրդ-վաճառքը:
|